Ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» հանդիպումը։

Անգլիական թիմը ջախջախեց երևանյան թիմին։

Փյունիկը ծանր վիճակում է, ֆուտբոլիստները ընկճված։ Ֆուտբոլային հանդիպումը ավարտվեց 0։4 դաժան հաշվով։

Առաջին երկու գոլերը գրանցվեցին հանդիպման առաջին խաղակեսին։

Երկրորդ խաղակեսում Խիմենեսը ձևակերպեց դուբլ։ Ավելացված երկրորդ րոպեին էլ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեսը։ Խախտում էր թույլ տվել Սերգեյ Շևչուկը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Անգլիայում՝ օգոստոսի 15-ին։

Այս պահին հայկական թիմերից պայքարը շարունակելու ինչ-որ հնարավորություն ունի միայն «Արարատ-Արմենիան», որը պատասխան խաղում հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը պահպանելու համար պարտադիր պետք է 2 գոլ խփի ու հաղթանակ տոնի:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP