Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրի «Արարատ» - «Շիրակ» հանդիպումը։

Խաղը լարված բնույթ ուներ և ավարտվեց «Արարատի» հաղթանակով՝ 2։1։

Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում, 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Շիրակի» հարձակվող Մուսսա Փոլ Բակայոկոն։

Մեկ րոպե անց Արարատը հավասարեցրեց հաշիվը: Ուժեղ հարվածով աչքի ընկավ Դենիս Դեդեչկոն։

66-րդ րոպեին միտումնավոր ձեռքով խաղի համար դաշտից հեռացվեց Հրայր Մկոյանը: 10 հոգով մնալուց հետո էլ «Շիրակը» փորձում էր առավելության հասնել, բայց փոխարենը գոլ ընդունեց սեփական դարպասը: 88-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կոզլովը։ Պետք է նշել, որ գոլի դրվագում իր մեղքի բաժինն ուներ դարպասապահ Երմակովը:

Ինչպես նշեց «Շիրակի» մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ թիմը առաջին խաղակեսում ակտիվ խաղ էր ցուցադրում, ուժերը հավասար էին, սակայն մնալով 10 հոգով, չկարողացավ դիմակայել Արարատի գրոհներին։

Թիմերը անհավասար թվով խաղեր են անցկացրել: «Արարատը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Շիրակն» ունի 3 միավոր: 

 

Հիշեցնենք, որ «Արարատը» «Շիրակին» վերջին անգամ հաղթել էր 2017 թվականի նոյեմբերի 25-ին (1-0): Դրանից հետո կայացած 7 հանդիպումներում Գյումրիի թիմը տոնել էր 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP