Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրում «Երևանը» հյուրընկալեց այս մրցաշրջանի նորեկ «Նոային»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով:

Հաշիվը բացվեց 71-րդ րոպեին։ Թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովը գլխի հարվածով գնդակն ուղարկեց «Երևանի» դարպասը։ Սխալվեց դարպասապահը, ով ուշ ցատկեց տեղից։

Երկրորդ գոլը գրանցվեց 76-րդ րոպեին։ «Երևանի» պաշտպանի կոպիտ հնարքից հետո Մայրովիչը վայր ընկավ, նշանակվեց 11 մետրանոց, Դավիթ Մանոյանը հստակ իրացրեց այն։

«Երևանը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: «Նոան» իր առաջին հաղթանակը տոնեց և միավորների քանակը հասցրեց 4-ի։


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP