ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ընթանում է «Արարատ Արմենիա» - «Գանձասար Կապան» հանդիպումը:

Հայաստանի անցյալ տարվա չեմպիոնը առաջին խաղակեսում դժգույն խաղ ցուցադրեց: Հավանական է նրանք ուժերը խնայում են վրացական Սաբուրթալոյի հետ առաջիկա հանդիպմանը:

Այնուհանդերձ «Արարատ Արմենիան» ուներ իր պահերը: 10-րդ րոպեին անկյունայինի խաղարկումը կարող էր ավարտվել գոլով: «Գանձասար Կապանը» նույնատիպ իրադրությունում նույնպես պահ ստեղծեց, բայց կրկին անգամ չկարողացավ օգտվել հնարավորությունից:  

«Գանձասար»ևս մեկ անգամ կարող էր գոլ խփել 27-րդ րոպեին, բայց հակագրոհից հետո Արթուր Գրիգորյանի հարվածը անհաջող ստացվեց:

Հանդիպման հաշիվը բացեց «Գանձասարը»: 30-րդ րոպեին Գևորգ Օհանյանի գեղեցիկ փոխանցումից հետո հաշիվը բացեց Դավիթ Մինասյանը:

«Գանձասար Կապանի» կազմում վնասվածքի պատճառով բացակայում է Գեղամ Հարությունյանը: Դա մեծ կորուստ է կապանյան թիմի համար:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP