Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի «Արարատ Արմենիա» - «Գանձասար Կապան» հանդիպումը:

«Արարատ Արմենիան» 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

«Գանձասարը» 30 -րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Գևորգ Օհանյանի գեղեցիկ փոխանցումից հետո աչքի ընկավ Դավիթ Մինասյանը:

Երկրորդ կեսում հավասար խաղ էր ընթանում, «Գանձասար Կապանն» անցել էր խորը պաշտպանության: Կապանցիների համար բարդություններ ծագեցին 73 րոպեից հետո միայն, երբ անխոնջ Կոբյալկոն եռանդուն պայքարեց գնդակի համար և անվտանգ դրությունում 11 մետրանոց վաստակեց: Պետրոս Ավետիսյանն ավելին քան վստահ իրացրեց այն:

84-րդ րոպեին Ալեքս Ջունիորը անցում կատարեց ձախ եզրով և օգտվելով Վբեյմարի իներտ խաղից սուր փոխանցում կատարեց տուգանային հրապարակ: Լուիս Օգանան գլխի հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը՝ 2-1:

Հանդիպման 89-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-1: Անտոն Կոբյալկոն ներխուժեց տուգանային հրապարակ և մեն մենակ մնալով դարպասապահի հետ փոխանցում կատարեց ավելի հարմար դիրքում գտնվող Լիմա Դուարտեին, ով հեշտությամբ գրավեց դարպասը:

«Արարատ Արմենիան» ուժերի խնայման ռեժիմով հաղթեց ոչ թույլ մրցակցին: Հուսանք հաջողությունը նրանց կօգնի մի քանի օրից հաղթանակ տանել վրացական «Սաբուրթալոյի» նկատմամբ:   


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP