Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» խոշոր հաշվով հաղթանակով՝ 0-3:

Առաջին խաղակեսում, չնայած առկա վտանգավոր պահերին, հաշիվը չբացվեց: Հաջողության կարող էր հասնել Եվգենի Կոբզարը, որի վտանգավոր հարվածը դիպավ դարպասաձողին:

Հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ կեսում:

53-րդ րոպեին Սերգեյ Շևչուկը վտանգավոր անկյունային իրացրեց, դարպասապահ Հայրապետյանը չեզոքացրեց վտանգը:

69-րդ րոպեին արդեն Արտակ Եդիգարյանը իրացրեց իր թիմի տուգանայինը և կրկին անգամ գնդակը չհայտնվեց դարպասում: 

«Փյունիկը» չօգտվեց նաև 76-րդ րոպեին անկյունայինից հաշիվը բացելու հիանալի հնարավորությունից:

78-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվեց: Սերգեյ Շևչուկը գնդակը փոխանցեց Արտակ Եդիգարյանին, և «Փյունիկի» կիսապաշտպանը իր ավանդական հեռահար հարվածով գրավեց Ուրարտուի դարպասը: Հայրապետյանը ուշ ցատկեց և վատ ցատկեց՝ 0-1 :

Երկրորդ գոլը րոպեներ անց խփեց Արթուր Միրանյանը: Գալիմովը գնդակը ետ գցեց Մկրտչյանին, հետևեց գեղեցիկ փոխանցում և «Փյունիկի» հարձակվողը գրավեց դարպասի ազատ անկյունը: Կրկին անգամ անհաջող գործեց դարպասապահ Հայրապետյանը:

Հանդիպմանը վերջակետ դրեց Արտյոն Սիմոնյանը: «Փյունիկի» կիսապաշտպանը ձախ եզրով գեղեցիկ անցում կատարեց և հաշվենկատ փոխանցումով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Ինչպես և նախորդ երկու դեպքերում՝ այս անգամ ևս դարպասապահն ուներ իր մեղքի մեծ բաժինը:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP