Երեկ՝ օգոստոսի 11-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Լոռին» հյուրընկալեց «Ալաշկերտին»։

Վանաձորի թիմը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Երկու թիմի կազմում էլ աչքի ընկան նորեկ ֆուտբոլիստներ։

Դուբլի հեղինակ դարձավ Գրիգոր Աղեկյանը, իսկ «Ալաշկերտի» միակ գոլը խփեց Սարգիս Շահինյանը։

Հաշիվը բացվեց 26-րդ րոպեին։ Ալաշկերտի պաշտպանների հետ մղած տուգանային հարվածը գոլով եզրափակեց Աղեկյանը, ով պաշտոնական խաղերում խփեց իր առաջին գոլը վանաձորյան թիմի կազմում։

Երկու րոպե անց եզրային փոխանցմանը հաջորդեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստի շեշտակի հարվածը։ Սարգիս Շահինյանը արագ կողմնորոշվեց տուգանային հրապարակում և հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին Խիմենեսի եզրային նետումից հետո հսկողությունից դուրս մնացած Աղեկյանը դիմահար հարվածեց և խփեց իր թիմի հաղթական գնդակը։


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP