«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլը հաղթահարելուց հետո հայտարարել է, որ ինքն ու թիմակիցներն այս արդյունքով չեն բավարարվելու։

Հիշեցնենք, որ վրացական «Սաբուրթալոյի» հետ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1-2 հաշվով պարտություն էր կրել, իսկ պատասխան խաղում հաղթել 2-0 հաշվով և դուրս եկել փլեյ-օֆֆ։

«Վրաստան էինք եկել փլեյ-օֆֆ դուրս գալու նպատակով։ Տեսանք, որ շատ երկրպագուներ էին եկել և գիտեինք, որ չի կարելի նրանց հիասթափեցնել։ Կարողացանք հաղթել շատ մեծ աշխատանքի շնորհիվ։ Շատ ուրախ ենք, թիմում շատ լավ մթնոլորտ է։

Արեցինք այն, ինչ դեռ ոչ ոք չէր արել, բայց մեր նպատակը սա չէ․ առջևում կա ևս մեկ փուլ։ Այսօր կնշենք, կուրախանանք և կմոռանանք այս հանդիպումը։ Կպատրաստվենք արդեն Հայաստանի առաջնությանը և փլեյ-օֆֆի խաղերին։

Պարզ էր, որ երկրորդ կեսում անհրաժեշտ է լինելու հարձակվողական ֆուտբոլ խաղալ։ Մեզ անպայման 2 գոլ էր պետք։ Ուրախ եմ, որ դուրս եկա փոխարինման և կարողացա խփել այդ երկրորդ գոլն ու օգնել թիմին դուրս գալ փլեյ-օֆֆ։ Կարևոր է, որ թիմում միասնական լինենք։

Նշանակություն չունի, թե ով է մեկնարկային կազմում։ Ով էլ փոխարինման է մտնում, պետք է անմնացորդ նվիրվի և խաղա թիմի համար։ Հենց դրա շնորհիվ մենք կարողացանք հասնել հաջողության։ Լարվածություն չկար, վստահ մոտեցա և գիտեի, որ գոլ եմ խփելու»,- խաղից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավետիսյանը։

Նշենք, որ Պետրոս Ավետիսյանն ընդգրկված չէր «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղի մեկնարկային կազմում, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում և 11-մետրանոց նշակետից գրավեց մրցակցի դարպասը։

Եվրոպա լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է «Դյուդելանժի» հետ։


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP