Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Հետխաղյա մամուլի ասուլիսով գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել է տպավորություներով և ապագա պլաններով։

«Արեցինք այն, ինչ պլանավորել էինք։ Մենք տակտիկապես ճիշտ ֆուտբոլ խաղացինք և կարողացանք երկու խաղակեսում էլ պահել բարձր տեմպը։ Խաղավերջում մեզ վրա մեծացավ ճնշումը, բայց դա բնական էր։ Այդ ճնշումը մեր փոփոխություններով մի քիչ թուլացրեցինք։ Մենք արժանի հաղթանակ ենք տարել։

Դեռ չեմ կարող կարծիք հայտնել մեր ապագա մրցակցի՝ «Դյուդելանժի» մասին։ Իմ ամբողջ մտքերը հենց այս խաղի հետ էր։ Վաղվանից կսկսեմ ուսումնասիրել մրցակցին։

Մենք խաղից առաջ շատ պլաններ ունեինք խաղում փոփոխություն մտցնելու հարցում, բայց պետք է նայենք, թե ինչպե՞ս է զարգանում հանդիպումը և ի՞նչ հաշիվ է առկա տվյալ պահին։ Օրինակ, եթե 1-0 հաշիվը երկար պահպանվեր՝ մենք երկրորդ հարձակվողին կմտցնեինք դաշտ։ Քանի որ, երկրորդ գոլը շուտ խփեցինք՝ ավելի շատ պնդացրեցինք հենակետային գոտին»,- ասել է Մինասյանը։


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP