«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը՝ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոնի» հետ կայանալիք խաղի մասին խոսելիս նշել է, որ առաջին խաղից հետո պատասխան հանդիպմանը հաղթանակի հասնելը բարդ է լինելու, սակայն պատրաստվում են կպայքարել դրա համար:
Մարզիչն իր խոսքում մասնավորապես նշել է․
«Թիմը նորմալ ժամանեց Անգլիա։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ վերաբերվում է խաղին, ապա հաշվի առնելով, որ մենք 0-4 հաշվով պարտվեցինք տանը, կարծում եմ, որ դժվար կլինի հաղթահարել մրցակցի արգելքը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք կռիվ կտանք և նախորդ խաղում թույլ տված սխալներից դասեր քաղելով կփորձենք հաղթանակի հասնել», - հայտնել է Տարխանովը։
Նշենք, որ «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, Վուլվերհեմփթոնի «Մոլինյո» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 22։45-ին։