Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ:
Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ներկայացնում ենք տոմսերի գներն ըստ տրիբունաների՝
Արևմտյան - 2000 դրամ
Արևելյան - 1000 դրամ
Հյուսիսային, Հարավային - 500 դրամ
Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթվանից: