Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» ընդհանուր 0-8 հաշվով պարտվեց անգլիական «Վուլվերհեմփթոնին» և դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպումից անմիջապես հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ Ալեքսանդր Տարխանովը մեկնաբանեց խաղը և կիսվեց իր տպավորություններով․

«Հասկանալի է, որ «Վուլվերհեմփթոնի» կատարողական վարպետությունը բարձր է:

Հարցեր այստեղ չկան: Չնայած, մենք առաջին խաղակեսը բավականին լավ անցկացրինք, երկրորդը՝ ավելի վատ: Սկզբում հավասար պայքար էր, իսկ ընդմիջումից հետո նրանք սկսեցին ճնշել: Երևի արտահայտվեց այն հանգամանքը, որ մեկ շաբաթվա ընթացքում մենք երեք հանիպում անցկացրինք ու չունեցանք կազմը ռոտացիա անելու հնարավորություն: Երկրորդ խաղակեսում նահանջեցինք, մրցակցին զիջեցինք առավելությունը, նրանք էլ ճնշեցին ու չորս գոլ խփեցին:

Կարծում եմ՝ եվրագավաթային ընդհանուր մրցաշրջանը բավականին լավն էր մեզ համար: Ամեն դեպքում, երկու փուլ անցանք: Մի փոքր բախտներս չբերեց երրորդ փուլի մրցակցի հարցում: Եթե այլ թիմ բաժին հասներ, հնարավոր է մտածեինք փլեյ-օֆֆ դուրս գալու մասին: ԱՊԼ-ի ներկայացուցչի դեմ խաղալը դժվար է: Մակարդակը շատ բարձր է, նրանց բոլոր խաղացողները հանդես են գալիս իրենց երկրների հավաքականներում: Երևի, ամենաբարդ մրցակիցը բաժին հասավ մեզ», - ասել է մարզիչը:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP