«Սելտա» 1-3 «Ռեալ» Մադրիդ

Գոլերը՝ Լոսադա, 90+1 - Բենզեմա, 12, Կրոս, 62, Վասկես, 80

Ահա և տեսանք Զիդանի նոր «Ռեալին» գործի մեջ. այն բոլորովին էլ վատը չէր:

Հենց սկզբից ասենք, որ Զիդանը ոչ մի նորեկի չէր ընդգրկել թիմի մեկնարկային կազմում: Տեղ էր գտնվել նույնիսկ Բեյլի համար, բայց ոչ Յովիչի, Խամեսի կամ Էդեր Միլիտաոյի: Դժվար է ասել արդյո՞ք նույնը կլիներ իրավիճակը, եթե վնասվածքներ չունենային Ազարը և Ռոդրիգոն:

Խաղասկիզբը հավասար էր, փոխնեփոխ գրոհներով: «Սելտան»՝ երբ տիրում էր գնդակին, մեծամասամբ չէր կողմնորոշվում, թե ինչ պետք է անել: Իսկ ահա «Ռեալի» առաջին իսկ վտանգավոր գրոհը գոլային ավարտ ունեցավ: Բեյլը ազատվեց երկու պաշտպաններից և փոխանցում կատարեց մոտակա անկյունը, որտեղ հայտնված Բենզեման գրավեց դարպասապահ Բլանկոյի դարպասը՝ 0-1Քիչ ժամանակ անց «Սելտան» տիրեց նախաձեռնությանը, բայց ոչ մի հնարամիտ գործողությամբ աչքի չընկավ: Առավել աշխույժ էր խաղակեսի վերջնամասը: «Ռեալից» կարող էր աչքի ընկնել Բեյլը, իսկ «Սելտայի» հարձակվող Ասպասը նույնիսկ գոլ խփեց, բայց մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց:

Երկրորդ կեսը սկսվեց նախ Բենզեմայի, ապա Ասպասի վտանգավոր հարվածներով: Իսկ քիչ անց դաշտից հեռացվեց Լուկա Մոդրիչը: Կրկնատեսապատկերի օգնությամբ հաջողվեց պարզվել, որ խորվաթը բավական կոպիտ է խաղացել Դենիս Սուարեսի դեմ: Չնայած դրան՝ «Ռեալը» շուտով կրկնապատկեց հաշիվը: Որոշակի ժամանակ ետ մղելով հակառակորդի գրոհները՝ մադրիդցիները 62-րդ րոպեին սուր հակագրոհ կազմակերպեցին, որի արդյունքում Մարսելոն գնդակը փոխանցեց Կրոսին, որը և թնդանոթային հարվածով գրավեց դարպասը՝ 0-2Խփած գոլից հետո «Ռեալը» ավելի վստահ տեսք ստացավ: Իսկ 80-րդ րոպեին Լուկաս Վասկեսը եզրափակեց իր թիմի գեղեցիկ կոմբինացիան՝ 0-3Ավելացված ժամանակում միայն «Սելտային» հաջողվեց հեղինակության գոլ խփել: Աչքի ընկավ Լոսադան՝ 1-3«Ռեալը» հաղթեց մեկնարկում, «Բարսելոնը»՝ պարտվեց: Տեսնենք, թե ինչ արդյունք կգրանցի Մադրիդի «Ատլետիկոն»:

 

հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP