«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի՝ «Նոայի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այս խաղում իրենց համար առաջնային է եղել արդյունքը։

«Բարդ հանդիպում էր, քանի որ մեզ մոտ զուտ հոգեբանական առումով խաղային անցումները լավ չեն ստացվում։ Այսօր էլ խաղի ժամանակ էմոցիաների պակաս կար։ Սա այն խաղերից էր, երբ մեզ ավելի շատ հետաքրքրում էր արդյունքը։ Մենք այս խաղում ունեինք կենտրոնացվածության պակաս․ ֆուտբոլիստներին թվում է, թե ամեն ինչ հեշտ է լինելու։

Ես միշտ ասում եմ, որ Հայաստանի առաջնությունը դժվար է, որովհետև այն շատ առանձնահատուկ է։ Առաջնության որոշ թիմեր շատ ուժեղացել են, որոշ թիմեր էլ չեն ուժեղացել, բայց մոտիվացիայով են խաղում»,- ասել է Վարդան Մինասյանը։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն ընդգծել է, որ իրեն հաճելիորեն տպավորել է մրցակցի խաղը․

«Նախորդ մրցաշրջանի հետ համեմատած՝ «Նոայի» խաղը փոխվել է։ Հիմա նրանք լավ են վերահսկում գնդակի տեղաշարժը։ Նրանց խաղից շատ լավ տպավորություններ եմ ստացել»։

«Արարատ-Արմենիայի» հաջորդ հանդիպումը կայանալու է օգոստոսի 22-ին՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։ Վարդան Մինասյանն ասում է, որ իր թիմն այժմ մրցակցին ուսումնասիրելու փուլում է․

«Ընդհանուր առմամբ արդեն կա մեր խաղի պատկերը։ Ուսումնասիրում ենք մրցակցին, դրա համար դեռ երկու օր էլ ունենք»։


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP