«Օսասունա» 2-2 «Բարսելոն»

Գոլերը՝ Տոռես, 7,81-11 մետրանոց - Ֆատի, 51, Արթուր, 64

«Բարսելոնը» առանց Մեսսիի, Սուարեսի և Դեմբելեի բավական դժվարություններ ունի ստեղծագործ գործողությունների մեջ: Առանց նրանց էլ, իհարկե, կատալոնական ակումբը բավական պատկառելի տեսք ունի, բայց փաստը մնում է փաստ, ո՛չ «Բարսելոնի» խաղը, ո՛չ էլ գրանցված արդյունքները, առայժմ համոզիչ չեն: Ասենք, այնքան էլ տղամարդավարի բան չէ պատճառաբանություններ բերելը, «Օսասունան» նույնպես ուներ իր՝ տեղային նշանակության կորուստները, բայց ոչ մի բանից չէր բողոքում:

Պամպլոնացիները ակտիվ սկսեցին հանդիպումը, այնուհետև հյուրերը տիրեցին նախաձեռնությանը: Ճիշտ է, «Բարսելոնը» ոչ մի սուր գործողությամբ աչքի չընկավ, փոխարենը հաշվի մեջ առաջ անցավ «Օսասունան»:

Դաշտի տերերը անկյունայինի իրավունք ստացան, որի խաղարկումից հետո Պիկեն լիցքաթափեց լարվածությունը, բայց գնդակը կրկին հայտնվեց «Օսասունայի» ֆուտբոլիստների մոտ և Բրանդոնը տուգանայինի աջ կողմից գրավեց Տեր Շտեգենի դարպասի հեռավոր անկյունը՝ 1-0:

Ավելորդ է ասել, որ զիջելով հաշվի մեջ՝ «Բարսելոնը» տիրեց նախաձեռնությանը:  Սակայն կատալոնացիները չկարողացան դրանից օգտվել, ավելին, դաշտի տերերը հարմարվեցին ճնշմանը և սկսեցին ժամանակ առ ժամանակ սուր հակագրոհել: Ակնհայտ էր «Բարսելոնի» ֆուտբոլիստների ոչ բավարար խաղակցվածությունը:

Ընդմիջմանը Վալվերդեն Սեմեդուի փոխարեն դաշտ մտցրեց 16-ամյա Ֆատիին. հենց նա էլ հավասարեցրեց հաշիվը: Մեկ այլ երիտասարդ տաղանդ՝ Կարլես Պերեսը, աջ եզրով անցում կատարեց, գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, և Ֆատին բարձր թռիչքով գրավեց դարպասի ձախ ներքևի անկյունը՝ 1-1:

Եվս մեկ փոխարինման մտած ֆուտբոլիստ՝ Արթուրը, որը դաշտ մտավ Ռաֆինյայի փոխարեն, առաջ մեղեց «Բարսելոնին»: Բուսկետսը և Պերեսը հակառակորդի կիսադաշտում գնդակը խլեցին մրցակցից, որի արդյունքում Պերեսը գնդակը հասցրեց առաջ, և Արթուրը, տուգանային հրապարակում խաբս տալով պաշտպանից, գրավեց դարպասի ազատ մնացած անկյունը՝ 1-2:

Դաշտի տերերը ակտիվացան և մի քանի սուր գրոհ կազմակերպեցին: «Բարսելոնի» ֆուտբոլիստները պաշտպանությունում գործում էին հստակ, բայց մինչև 80-րդ րոպեն: Պիկեն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Այն հստակ իրացրեց արդեն աչքի ընկած Տոռեսը, որը գնդակը և դարպասապահին ուղարկեց տարբեր անկյուններ՝ 2-2:

Խաղավերջում «Բարսելոնը» կարող էր հաղթանակ կորզել, բայց Ֆատին և Գրիզմանը բավականաչափ հաջողակ չգտնվեցին:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP