Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր։

«Արսենալ» 2-2 «Տոտտենհեմ»

Գոլերը՝ Լակազեթ, 45+2, Օբամեյանգ,71 - Էրիկսեն, 10, Քեյն, 40 (11 մետրանոց)

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին առաջին անգամ էր խաղադաշտ դուրս բերել Օբամեյանգին, Պեպեին և Լակազոթին միաժամանակ, ինչը վկայում է նրա ռազմաշունչ նպատակների մասին։   

Սակայն ուժեղ հարձակումը միշտ պաշտպանության հաշվին է, և դա առաջին խաղակեսում ակնհայտ ցույց տվեցին զարգացող իրադարձությունները։

Արդեն 10-րդ րոպեին «Տոտտենհեմը» առաջ անցավ հաշվի մեջ, գոլ խփելով իր առաջին իսկ լուրջ գրոհի ժամանակ։ Լենոն չկարողացավ ֆիքսել Լամելայի ոչ դժվարին հարվածը, որից անմիջապես օգտվեց Էրիկսենը՝ 0-1։

Առաջ անցնելով հաշվի մեջ հյուրերը ավելի վստահ տեսք ստացան և ի դեմս Սոնի կարող էին նոր աչքի ընկած ֆուտբոլիստ ունենալ, սակայն հիանալի գործեց դարպասապահ Լենոն։

Շուտով «Արսենալն» ակտիվացավ՝ փորձելով ճնշում գործադրել «Տոտտենհեմի» դարպասին, 2 անգամ կարող էր աչքի ընկնել Պեպեն։

Հյուրերը միայն պաշտպանության մասին չէին մտածում և շնորհիվ Քեյնի ու Սոնի սուր գործողությունների կարող էին ավելացնել հաշիվը։ Դա նրանց հաջողվեց իրականացնել 40-րդ րոպեին։ Ջական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Սոնի նկատմամբ և մրցավարը 11 մետրանոց նշանակեց։ Այն վստահ իրացրեց Քեյնը՝ 0-2։

«Արսենալը» կատաղի գրոհների դիմեց։ Եվս մեկ պահ ուներ Պեպեն, իսկ Մայթլենդ-Նայլսի հարվածը ետ մղեց դարպասապահ Լյորիսը։   

Դաշտի տերերը հաշիվը կրճատեցին ավելացված երկրորդ րոպեին։ Պեպեն գնդակը փոխանցեց Լակազեթին, որը ճարպկորեն անցավ Վերտոնգենից և գնդակահարեց Լյորիսի դարպասը՝ 1-2։

Ընդմիջումից հետո «Արսենալը» տիրեց նախաձեռնությանը, բայց վտանգավոր պահեր ստեղծվում էին ինչպես հյուրերի, այնպես էլ դաշտի տերերի դարպասին։ Հատկապես վտանգավոր էր Քեյնի հարվածը, երբ գնդակն իր վրա ընդունեց դարպասաձողը։

Էմերին դաշտ մտցրեր Սեբալյոսին և Մխիթարյանին։ Այդ փոփոխություններից հետո «Արսենալի» առավելությունը Ժամանակ առ ժամանակ հրեշավոր բնույթ էր կրում։ Թվում էր՝ դաշտի տերերը ոչ միայն կհավասարեցնեն հաշիվը, այլ հաղթանակ կպոկեն։ Այդ ենթադրությունները սկսեցին լուրջ տեսք ստանալ, երբ Գենուզիի փոխանցումից հետո Օբամեյանգը մեծ վարպետությամբ գրավեց Լյորիսի դարպասի մոտակա անկյունը։ Դա պատահեց 71-րդ րոպեին՝ 2-2։

Խաղի վերջնամասն անցավ «Արսենալի» բացահայտ առավելությամբ։ Իրեն փայլուն դրսևորեց Լղորիսը, որը բազմաթիվ անգամներ փրկեց իր թիմին։ Իսկ երբ Մխիթարյանի սկսած գեղեցիկ գրոհից հետո Սոկրատիսը Կոլաշինացի փոխանցումից հետո գրավեց «Տոտտենհեմի» դարպասը, մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։

Անգլիական երկու թոփ ակումբները մարտական ոչ ոքի խաղացին։ «Արսենալը» 5-րդ տեղն է զբաղեցնում, «Տոտտենհեմը» առայժմ 9-րդն է, բայց մրցաշրջանւ նոր է մեկնարկել, և ժամանակը դեռ շատ բան իր տեղը կդնի։

 

Հեղինակ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

http://travarkaranka.com/images/cheap-affordable-web-hosting-24907.jpg

hosting
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP