FAF Հայաստան-Իտալիա խաղից առաջ մեծ երթ կկազմակերպի, այս մասին հայտնում է ֆան-շարժման ֆեյսբուքյան էջը։

«FAF-ի մեծ երթը Հայաստան-Իտալիա խաղից առաջ

Սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2020-ի խմբային փուլի` մեզ համար կարևորագույն հանդիպումներից մեկը Իտալիայի ազգային հավաքականի դեմ։

Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը սպասվում է լինել վերջին տարիների ամենատպավորիչն ու մարդաշատը։ Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, եկե՛ք խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը։

Հավաքվում ենք սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Օպերա՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի` 18։15-ին։

FAF-ը լինելու է սև շապիկներով.մեր տրիբունան արևելյանն է», - գրված է հայտարարությունում։


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

http://sunbet.it/images/hosting-companies-cheap-57769.jpg

hosting
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP