«Սաութհեմփթոն» 1-1 «Մանչեսթր Յունայթեդ»

Գոլերը՝ Վեստերգոր, 58 - Ջեյմս, 10

 «Մանչեսթր Յունայթեդը» այս մրցաշրջանում արդեն երկու անգամ սայթաքել էր: Դա 4-րդ տուրում տեղի ունեցավ նաև 3-րդ անգամ՝ «Սաութհեմփթոնի» հետ արտագնա մրցավեճում:

Խաղի սկիզբը դիտարժան էր, աշխույժ, արդեն 10-րդ րոպեին Դանիել Ջեյմսին հաջողվեց աչքի ընկնել: Հարվածը՝ որ նորեկ եզրայինը կատարեց Մաքթոմինեյի փոխանցումից հետո՝ պարզապես ապշեցրեց իր ճշգրտությամբ՝ 0-1:

Գոլից հետո հյուրերը շարունակում էին վերահսկել խաղը և բավական պատկառելի տեսք ունեին: Հաշիվը կարող էին ավելացնել Վան-Բիսական և Ռեշֆորդը, բայց նրանց մի փոքր չբավականացրեց դիպուկությունը:

Դաշտի տերերը աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը, բայց սուր գոլային պահեր չկարողացան, ըստ էության, ստեղծել: Ուշագրավ էր Բուֆալի հարվածը, որի առաջը փակեց ամենահաս Մաքթոմինեյը:

Երկրորդ կեսը սկսվեց հավասար պայքարում: Կարող էր աչքի ընկնել նույն Ջեյմսը, բայց Պեռեյրան վճռական պահին չկարողացավ նրա հարվածային դիրք դուրս բերել: Փոխարենն ավելի հաջողակ գտնվեցին դաշտի տերերը: 58-րդ րոպեին Դանսոն տիրացավ դե Խեայի ետ մղած գնդակին, ճիշտ փոխանցում կատարեց և Վեստերգորը գլխի հարվածով գրավեց դարպասը՝ 1-1:

Հաշիվը հավասարվելուց հետո «Սաութհեմփթոնը» դժվարությամբ էր դիմանում «Մանչեսթր Յունայթեդի» ճնշմանը: Հատկապես Դանսոյի հեռացումից հետո դաշտի տերերը միայն պաշտպանության մասին էին մտածում: Գոլային պահեր ունեին Ռեշֆորդը և պատանի Գրինվուդը, բայց երկու դեպքերում էլ հուսալի խաղաց դարպասապահ Գաննը:

Ոչ ոքի՝ որը ձեռնտու չէ մանկունիական գրանդին: Սուլշերի թիմը այս տարի հզոր խաղ է ցուցադրում, բայց առայժմ այնքան էլ ձեռահաս չէ միավորներ վաստակելու մեջ:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

http://zimmerfrei-lohmar.de/images/hosting-website-cheap-35844.jpg

hosting
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP