«Նորվիչ» 3-2 «Մանչեսթր Սիթի»

Գոլերը՝ Մաքլին, 18, Քենթուել, 28, Պուկի, 50 - Ագուերո, 45, Ռոդրի, 88

Թվում է Պեպ Գվարդիոլան՝ ամբողջ «Մանչեսթր Սիթիի» հետ միասին, մտքերով գտնվում էր Չեմպիոնների Լիգայի «Շախտյորի» հետ խաղին, և տրամադրված չէր Պրեմյեր Լիգայի նորեկի հետ խաղալ ամբողջ ուժով: Չեմպիոնության ամենառեալ հավակնորդներից մեկը ստիպված եղավ թանկ գին վճարել նման վերաբերմունքի համար:

«Քաղաքաբնակները» ակտիվ սկսեցին հանդիպումը, արդեն 4-րդ րոպեին Ռոդրին նպաստավոր դիրքից հարված կատարեց գլխով, որը դարպասապահ Թիմ Կրուլի հեշտ ավարը դարձավ:

Չնայած ունեցած տարածքային առավելությանը՝ «Մանչեսթր Սիթին» հաճախ սխալվում էր փոխանցումներ կատարելիս, ինչը շատ նյարդային ձևով էր ընկալվում Պեպ Գվարդիոլայի կողմից:

Հանդիպման 18-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Եզրից կատարված փոխանցումից հետո Մաքլինը բոլորից բարձր ցատկեց և գլխի շեշտակի հարվածով գրավեց Էդերսոնի դարպասի մոտակա վերին անկյունը՝ 1-0:

Բաց թողած գոլից հետո հյուրերը փորձեցին ավելի ակտիվանալ, բայց նրանց բնավ հեշտ չէր ճեղքել «Նորվիչի» զանգվածեղ պաշտպանությունը: Նման մի պահ ստեղծվեց Ռահիմ Ստեռլինգի փոխանցումից հետո, բայց Ագուերոյի գլխով հարվածը բարձր ստացվեց:

«Նորվիչը» չէր սահմանափակվում միայն պաշտպանվելով և հնարավորության դեպքում հակագրոհում էր: Հատկապես ակտիվ էր Պուկկին: Դրվագներից մեկում ֆինն հարձակվողը վրիպեց, իսկ մյուսում հիանալի անցում կատարեց և է՛լ ավելի սքանչելի փոխանցում, որից հետո դարպասի դիմաց միայնակ մնացած Քենթուելը փաստացի գրավեց դատարկ դարպասը՝ 2-0:

Քիչ անց Բեռնարդու Սիլվայի փոխանցումից հետո ուժգին հարված կատարեց Ստեռլինգը. գնդակը դիպավ դարպասաձողին: Իսկ 45-րդ րոպեին ավելի հաջողակ գտնվեց Ագուերոն, որը նույն Բեռնարդու Սիլվայից գնդակ ստանալով գլխով գրավեց դարպասը՝ 2-1:

Թվում էր ընդմիջումից հետո «քաղաքաբնակները» ամեն բան արագ տեղը կդնեն, սակայն 50-րդ րոպեին հրեշավոր սխալ թույլ տվեց Օտամենդին, որը սեփական տուգանային հրապարակում գնդակը պարզապես նվիրեց արգենտինացի Բուենդիին: Հետևեց փոխանցում է՛լ ավելի հարմար դիրքում գտնվող Պուկիին, որը արագ, գործնական և վստահ գրավեց Էդերսոնի դարպասը՝ 3-1:

Խաղը փրկելու նպատակով Գվարդիոլան դաշտ մտցրեց Դե Բրեյնեին, «Մանչեսթր Սիթին» մեծացրեց ճնշումը, բայց «Նորվիչը» վստահ պաշտպանվում էր:

Խաղավերջում միայն, 88-րդ րոպեին Ռոդրին վճռեց հեռահար հարված կատարել և դարպասապահ Կրուլին բռնավնելով հակառակ շարժման վրա՝ գրավոց «Նորվիչի» դարպասը՝ 3-2:

«Մանչեսթր Սիթին» ավելին անել չկարողացավ և չպլանավորած պարտություն կրեց:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP