«Բարսելոն» 5-2 «Վալենսիա»

Գոլերը՝ Ֆատի, 2, դե Յոնգ, 7, Պիկե, 51, Սուարես, 61, 82 - Գիմեյրո, 27, Գոմես, 90+2

4-րդ տուրի գլխավոր խաղում «Բարսելոնն» ընդունել էր «Վալենսիային», որը վերջերս է զրկվել գլխավոր մարզչից: Ինչպես ցույց տվեցին զարգացող իրադարձությունները, վերոհիշյալ հանգամանքն ունեցավ իր ազդեցությունը և նորանշանակ մարզիչ Ալբերտ Սելադեսն արդեն հանդիպման սկզբնամասում 2 անգամ ականատես եղավ, թե ինչպես գնդակը հայտնվեց իր թիմի դարպասում:  2-րդ րոպեին աչքի ընկավ պատանի Ֆատին՝ եզրափակելով դե Յոնգի փոխանցումը, իսկ 7-րդ -ին արդեն ինքը դե Յոնգը դարձավ գոլի հեղինակ գոլային փոխանցման «պարտքը» ետ ստանալով երախտագետ Ֆատիից՝ 2-0:

Նման առավելությունից հետո կատալոնացիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը, մինչդեռ հյուրերը բոլորովին անօգնական տեսք ունեին: Նույնիսկ թվում էր, թե «չղջիկները» նույն պարբերականությամբ շարունակելու են գոլեր ընդունել և պարտվելու են երկնիշ հաշվով: Այնուհանդերձ ինչ-որ պահից սկսած հյուրերն ուշքի եկան և կարողացան հակախաղ ստեղծել: 27-րդ րոպեին Գիմեյրոյին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: «Վալենսիայի» հարձակվողը դիպուկ հարված կատարեց դեպի դարպասի հեռավոր անկյունը, լավ փոխանցում ստանալով Ռոդրիգոյից՝ 2-1:

«Բարսելոնը» կրկին տիրեց նախաձեռնությանը՝ ակնհայտ մտադիր լինելով մեծացնել հաշվի մեջ ունեցած առավելությունը: Հատկապես ակտիվ էր Ֆատին, որը նախանձելի հետևողականությամբ անցնում էր պաշտպաններից և սպառնում դարպասին: Խաղակեսի ավարտին արդեն ավելի ակտիվ էին հյուրերը, որոնք իրար ետևից մի քանի անկյունային իրացրին, բայց հաջողության հասնել այդպես էլ չկարողացան:

«Վալենսիան» ակտիվ սկսեց երկրորդ կեսը, որից հետո նախաձեռնությունն ամբողջությամբ զիջեց դաշտի տերերին: 51-րդ րոպեին Գրիզմանը վտանգավոր հարված կատարեց «Վալենսիայի» դարպասին, Սիլեսսենը ետ մղեց գնդակը դեպի դարպասաձողը, որն անդրադառնալով հայտնվեց Պիկեի մոտ և «Բարսելոնի» պաշտպանն անարգել գրավեց դարպասը՝ 3-1:

Մի քանի րոպե անց Սեմեդուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Վալվերդեն 60-րդ րոպեին Ֆատիի փոխարեն դաշտ մտցրեց Սուարեսին, որն անմիջապես տվեց իր արդյունքը: Մեկ րոպե անց ուրուգվայցին ստացավ գնդակը, դադար վերցնելով գնահատեց իրավիճակը և Ռոնալդինյոյի ոճով գրավեց Սիլեսսենի դարպասի մոտակա անկյունը՝ 4-1:

«Բարսելոնը» էլի գոլային պահեր ուներ, բայց 5-րդ գոլը խփեց միայն 82-րդ րոպեին: Կրկին աչքի ընկավ Սուարեսը՝ այս անգամ փոխանցում ստանալով Գրիզմանից՝ 5-1:

Հանդիպման վերջնամասում «Վալենսիան» անչափ ցանկանում էր փոքր ինչ վերականգնել իր սասանված հեղինակությունը: «Հանգստացած» «Բարսելոնի» նրբերանգին դա հյուրերին հաջողվեց անել ավելացված ժամանակում: Գոլի հեղինակ դարձավ Գոմեսը՝ 5-2:   

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP