«Գրանադա» 2-0 «Բարսելոն»

Գոլերը՝ Ազիզ, 2, Ադիլյո, 65, 11 մետրանոց

5-րդ տուրում «Բարսելոնը» հյուրընկալվում էր «Գրանադային», որը բոլոր առումներով համեստ թիմ է, թեկուզ և լավ է մեկնարկել, և առայժմ առաջատարների թվում է: Իսկ ահա կատալոնացիները վատ են սկսել առաջնությունը և հույս ունեին այս խաղում 3 միավոր վաստակել: Նշենք, որ թիմի մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնարկային կազմում տեղ չէր գտել Մեսսիի և Ֆատիի համար:

Հանդիպման հաշիվը բացվեց խաղասկզբից գրեթե անմիջապես հետո: Սոլդադոն գնդակը խլեց Ֆիրպոյից, գնդակը հանձնեց Պուերտասին և վերջինս սուր անկյունից գնդակը իջեցրեց դարպասի հեռավոր անկյունը: Թվում էր՝ գոլ կգրանցվեր, բայց ապահովության համար Ազիզը գլխի հարվածով գրավեց դատարկ դարպասը՝ 1-0:

«Բարսելոնը» ակնհայտորեն չէր սպասում նման սկզբի և զգալի կերպով անակնկալի էր եկած:

Արագ գոլից հետո «Գրանադան» ցույց տվեց, որ մտադիր չէ սեղմվել սեփական դարպասին, համարձակորեն պրեսինգի էր դիմում և ակտիվ գործողություններ էր իրականացնում բուն բարսելոնյան կիսադաշտում: Դաշտի տերերը հստակ էին գործում նաև պաշտպանվելիս, ձգտելով ահեղ մրցակցի գրոհները խափանել իրենց պաշտպանողական առաջին շերտով և Գրիզմանի ու Սուարեսի մակարդակի ֆուտբոլիստներին թույլ չտալ մոտենալ իրենց տուգանային հրապարակին:

Տեղին է նշել, որ «Գրանադան» հաճախ էր խախտում խաղի կանոնները և միջոցների առաջ խտրականություն չէր դնում: Հերիք է հասել, որ Սոլդադոն պարզապես տանջահար արեց Պիկեին, որն ինքն է մեծ վարպետ նման հարցերում: Ինչ վերաբերվում է հյուրերի խաղին հարձակման գծում, ապա այստեղ դժվար է գտնել որևէ գործողություն, որը արժանի լինի նկարագրվելու:

Խաղակեսի վերջում «Գրանադան» զգալիորեն ավելի վտանգավոր էր գրոհում: Ի բարեբախտություն «Բարսելոնի»՝ թիմերը հանգստի գնացին մինիմալ հաշվի պայմաններում:

Ընդմիջումից հետո Վալվերդեն դաշտ դուրս բերեց Մեսսիին և Ֆատիին: «Բարսելոնի» խաղն աշխուժացավ, «Գրանադայի» գործողություններում խուճապի պես մի բան նկատվեց:

Սակայն անդալուզական թիմը ամեն գնով խափանում էր հյուրերի գրոհները, և ոչ մի դեպքում թույլ չէր տալիս, որպեսզի նրանք զարգացման փուլ մտնեն:

65-րդ րոպեին Վիդալը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Բարսելոնի» դարպասին: Նշակետին մոտեցած Վադիլյոն վարպետորեն ապակողմնորոշեց Տեր Շտեգենին և կրկնապատկեց հաշիվը՝ 2-0:

Չնայած դրան՝ այնպիսի տպավորություն էր, որ «Բարսելոնն» ի վիճակի է դուրս գալ ստեղծված դժվարաին իրավիճակից: Այնուհանդերձ Վալվերդեի սաները այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը: «Գրանադան» վստահ հաղթանակ տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնում» դեռ շատ բան անհայտ է ու մշուշոտ, և մամուլը գնալով ավելի ու ավելի հաճախ է խոսում սև ամպերի մասին, որոնք կուտակվել են Էռնեստո Վալվերդեի գլխին:  

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

Հարգելի footballam.com որտեղ է Ձեր կողմից կազմակերպված վիկտորինայի ամփոփումը և մրցանակների հանձնումը?

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP