Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր։

«Բարսելոն» 2-1 «Վիլյառեալ»

Գոլերը՝ Գրիզման, 6, Արթուր, 15 – Կասորլա, 44

Վերջապես «Բարսելոնի» միլիոնավոր երկրպագուները իրենց կուռք Լիոնել Մեսսիին տեսան մեկնարկային կազմում, և կատալոնական թիմը հաղթեց՝ որոշ չափով ամրապնդելով Վալվերդեի դիրքերը, որոնք վերջին անհաջող խաղերի արդյունքում էապես սասանվել էին։

«Կապտանռնագույնները» միանգամից տիրեցին նախաձեռնությանը և արագ առաջ անցան հաշվի մեջ։ 6-րդ րոպեին Գրիզմանը բոլորից ճարպիկ գտնվեց անկյունային խաղարկման ժամանակ և գնդակը ուղարկեց «Վիլյառեալի» դարպասից ներս՝ 1-0։

Բաց թողած գոլից հետո հյուրերը մի փոքր ակտիվացան, բայց նորից զիջեցին նախաձեռնությունը և «Բարսելոնը» խփեց երկրորդ գնդակը։ 15-րդ րոպեին Արթուրը վճռեց հարված կատարել դարպասին, որը դիպուկ ստացվեց և միևնույն ժամանակ անակնկալի բերեց դարպասապահ Ասենխոյին՝ 2-0։     

Երկրորդ գոլից հետո կատալոնացիները վերահսկում էին խաղը, բայց սուր պահեր գրեթե չէին ստեղծում հակառակորդի դարպասի մոտ։ Այնուհետև՝ առաջին կեսի երկրորդ հատվածից սկսած, հյուրերը մեծ ուժերով առաջ նետվեցին, հույս ունենալով փոխել ուժերի հարաբերակցությունը, չկարողացան այդ անել և խաղը հավասարվեց։ Իսկ երբ թվում էր թիմերը նույն հաշվով կգնան ընդմիջման, Սանտի Կասորլան շեշտակի հարվածով անակնկալի բերեց տեր Շտեգենին՝ 2-1։

Երկրորդ կեսը «Բարսելոնը» սկսեց առանց Մեսսիի, որի փոխարեն դաշտ մտավ Դեմբելեն և միանգամից աչքի ընկավ ակտիվ գործողություններով։ Չնայած դրան՝ առաջին գոլային պահը ստեղծեցին հյուրերը՝ կրկին վտանգավոր դիրքում հայտնվել էր Կասորլան։

Խաղակեսի միջնամասում «Բարսելոնը» ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը։ Կատալոնացիները հասկանում էին, որ նման հաշվի պայմաններում ամեն բան հնարավոր է, և ձգտում էին խփած մեկ կամ երկու գոլով ապահովագրել իրենց դրությունը։ Սակայն գրոհի վերջնական փուլում ինչ-որ բան չէր հերիքում և հաշիվը մնում էր անփոփոխ։ Հատկապես չէր ստացվում Սուարեսի խաղը, որին Վալվերդեն ի վերջո փոխարինեց հրաշամանուկ Ֆատիով։ Պատանի ֆուտբոլիստը համարձակորեն իր վրա էր վերցնում խաղը, փորձում սրել խաղը, բայց նրա հարվածներին պակասում էր դիպուկությունը։  Խաղավերջում Ֆատիին հաջողվեց 11 մետրանոց վսատակել իր թիմի համար, բայց տեսակրկնապատկերը դիտելուց հետո մրցավարը փոխեց որոշումը։

«Բարսելոնը» հաղթեց, բայց ոչ այնքան համոզիչ։ Կատալոնական թիմը մեծ անհրաժեշտություն ունի բարձրացնել խաղի որակը։

 

Հեղինակ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP