«Խետաֆե» 0-2 «Բարսելոն»

Գոլերը՝ Սուարես, 41, Ֆիրպո, 49

«Բարսելոնը» կրկին դաշտ էր դուրս եկել առանց վնասվածք ստացած Մեսսիի, որին միացել էին նաև Դեմբելեն և Ֆատին: Փոխարենն իր շանսը ստացել էր Պերեսը, որը տեղ էր զբաղեցրել կատալոնացիների հարձակման ձախ եզրում:

Թիմերը զգույշ սկսեցին հանդիպումը: Առաջին սուր պահը ստեղծվեց Պերեսի հոյակապ անցումից հետո, երբ դարպասապահ Սորիան հուսալի խաղաց և փրկեց իր թիմին: Փորձում էր ակտիվ խաղալ Սուարեսը, բայց ամեն անգամ նրա մոտ ինչ-որ մի բան պակասում էր: Այնուհետև իրենց հնարավորությունը ստացան դաշտի տերերը, բայց Անխելի հարվածից հետո Տեր Շտեգենը առաջ եկավ, կրճատեց անկյունը և ետ մղեց գնդակը:

Խաղը երկար ժամանակով խաղաղվեց: Թիմերը հերթով տիրում էին նախաձեռնությանը, բայց առանձնապես վտանգավոր պահեր չէին կարողանում ստեղծել: Այնուհանդերձ մեկ գոլ առաջին կեսում գրանցվեց: 41-րդ րոպեին Տեր Շտեգենը հաջող խաղաց դուրս գալիս և փաստացի գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Իր դարպասապահից գնդակ ստացած Սուարեսը հնարամտորեն անցավ Գոնսալեսից և գնդակը Սորիայի գլխի վրայով գցեց դարպասը՝ 0-1:

Երկրորդ կեսում «Բարսելոնը» արագ կրկնապատկեց հաշիվը: 49-րդ րոպեին Սորիան Պերեսի հարվածից հետո վատ ետ մղեց գնդակը և վրա հասած Ֆիրպոն գրավեց դարպասը՝ 0-2:

«Բարսելոնը» գոլից հետո ետ քաշվեց, ապա կրկին տիրեց նախաձեռնությանը, բայց առանձնապես կարիք չուներ ամեն գնով  վտանգավոր պահեր ստեղծել:

Խաղակեսի երկրորդ կեսում խաղի նկատմամբ հետաքրքրությունը առավելագույնս ընկավ: Թիմերը դժգույն խաղ էին ցուցադրում: «Խետաֆեն» չէր կարողանում, «Բարսելոնը» չէր ուզում, ահա մոտավորապես այսպես կարելի է բնորոշել տվյալ ժամանակահատվածը:

«Բարսելոնը» վստահ հաղթանակ տարավ և մոտեցավ առաջատար թիմերին:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

Հարգելի footballam.com որտեղ է Ձեր կողմից կազմակերպված վիկտորինայի ամփոփումը և մրցանակների հանձնումը?

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP