«Միլան» 1-3 «Ֆիորենտինա»

Գոլերը՝ Լեաու, 80 - Պուլգար, 14, (11 մետրանոց), Կաստրովիլլի, 66, Ռիբերի, 78

7-րդ տուրի վերջին խաղում հանդիպեցին առաջնության երկու անհաջողակները, «Միլանը» և «Ֆիորենտինան»: Որքան էլ որ զարմանալի է, «Տորինոյին» պարտվելուց հետո միլանցիների մարզիչ Ջամպաոլոն հայտարարել էր, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից, ուստի չէր փոխել թիմի կազմը: Ինչ վերաբերվում է Մոնտելլային, ապա ֆլորենտացիների մարզիչը դուրս էր բերել միանգամայն կանխատեսելի կազմ:

Խաղն ակտիվ սկսեցին դաշտի տերերը: Նրանք ավելի հաճախ էին տիրում գնդակին, փորձում էին սրել խաղը, բայց դրանից ոչ մի օգուտ չկարողացան քաղել:

Հյուրերն աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը և սկսեցին ավելի ու ավելի հաճախ սպառնալ «Միլանի» դարպասին: Սկզբում դարպասապահ Դոննարուման դժվարությամբ ետ մղեց Կղեզայի հարվածը, այնուհետև հաղթող դուրս եկավ Ռիբերիի հետ մենապայքարում: Սակայն մի քանի րոպե անց Բեննասերը տուգանային հրապարակում վայր գցեց Կյեզային և մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Պուլգարը վստահորեն իրացրեց այն՝ 0-1:

Գոլից հետո «Ֆիորենտինան» շարունակում էր տիրել նախաձեռնությանը, ապա ավելի ակտիվացան «Միլանի» ֆուտբոլիստները, բայց կրկին անգամ անօգուտ:  Թերևս կարելի է նշել Սուսոյի հարվածը, որ դարպասապահ Դրագովսկին դժվարությամբ դուրս բերեց անկյունային:

Քիչ անց Կաստրովիլլին գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց, իսկ այնուհետև դաշտի տերերը պաշարեցին հյուրերի դարպասը, ցանկանալով ինչ գնով էլ որ լինի հավասարեցնել հաշիվը: Եվ նորից Ջամպաոլոյի սաների մոտ ոչինչ չստացվեց: Ի տարբերություն՝ «Ֆիորենտինան» գործում էր բավականաչափ սուր, երկու անգամ կարող էր աչքի ընկնել Ֆեդերիկո Կյեզան:

Ընդմիջումից հետո «Միլանը» մեծ ճնշում էին գործադրում, «Ֆիորենտինան» մի կերպ դիմադրում էր, սակայն վճռական պահին դաշտի տերերին հուսախաբ արեց Մուսակյոն: Միլանցիների պաշտպանը կոպիտ խաղաց Ռիբերիի դեմ, մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց, իսկ կրկնապատկերը տեսնելուց հետո հեռացրեց դաշտից: Նման պայմաններում «Ֆիորենտինան» ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցրեց խաղը և 66-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը: Կյեզայի հարվածից հետո Դոննարուման ետ մղեց գնդակը, որին  առաջինը արձագանքեց Կաստրովիլլին՝ 0-2:

Քիչ անց Բեննասերը նոր 11 մետրանոց կազմակերպեց իր թիմի դարպասին, խախտելով կանոնները Կոստրովիլլիի նկատմամբ: Ի բարեբախտություն «Միլանի»՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Կյեզան չկարողացավ իրացնել այն:

«Ֆիորենտինան» շարունակում էր խաղալ վստահ և շուտով խփեց երրորդ գոլը: Կյեզան կենտրոնից  հնարամտորեն ճեղքեց «Միլանի» պաշտպանությունը և գնդակը փոխանցեց Ռիբերիին: Ֆրանսիացին առաջին գործողությամբ խաղից դուրս թողեց իր առաջ հայտնված պաշտպանին իսկ երկրորդով՝ գրավեց մոտակա անկյունը՝ հակառակ շարժման վրա բռնացնելով Դոննարումային՝ 0-3

Թվում էր «Ֆիորենտինան» կարող է է՛լ ավելի ջախջախիչ հաշվով հաղթել, սակայն «Միլանը» Լեաուի հիասքանչ անցումից հետո ետ բերեց մեկ գոլը, և չհաշտվելով ստեղծված իրադրության հետ, կարող էր խփել և երկրորդը: Մի խոսքով, վերաբանը ստացվեց ոչ թե խաղաղ, այլ բավական լարված և հետաքրքիր:

«Ֆիորենտինան» արժանիորեն հաղթեց և զգալիորեն լավացրեց մրցաշարային գործերը: «Միլանի» վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

Հարգելի footballam.com որտեղ է Ձեր կողմից կազմակերպված վիկտորինայի ամփոփումը և մրցանակների հանձնումը?

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP