Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր։

«Մանչեսթր Յունայթեդ» 1-1 «Արսենալ»

Գոլերը՝ Մաքթոմինեյ, 45 – Օբամեյանգ, 59

«Մանչեսթր Յունայթեդը» մեծ կորուստներով էր մոտեցել խաղին։ Տարբեր պատճառներով բացակայում էին հիմնական կազմի յոթ պաշտպաններ՝ Շոուն, Բային, Վան Բիսական, Դալոտը, Ջոնսը, Ֆոսու Մենսան և Ջոնսը, ինչպես նաև Մարսիալը։  Այդ պատճառով մանկունիացիների մարզիչը Սոլսկյաերը ստիպված էր պաշտպանության ձախ եզրում առաջին րոպեներից խաղացնել անփորձ Տուանզեբեին։ «Արսենալի» կորուստները չափավոր էին, չկար միայն Օբամեյանգը։ 

Թիմերը բուռն սկսեցին հանդիպումը, փոխանակվեցին անկյունայիններով, եղան նաև վտանգավոր պահեր։ Այնուհանդերձ և՛ «Արսենալը», և՛ «Մանչեսթր Յունայթեդ» գործում էին զգույշ, որպեսզի առաջինը գնդակ չընդունեն։ Կարելի է նշել Պեռեյրայի հարվածը, որը Լենոն հիանալի ցատկով ետ մղեց։

Այնուհետև մեծ պայքար ծավալվեց, որտեղ ամեն մեկը ձգտում էր իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը։ Մենապայքարները հետևում էին մեկը մյուսին, մրցավարը ստիպված էր դիմել դեղին քարտերի օգնությանը։

Թվում էր՝ թիմերը ընդմիջման կգնան հավասար հաշվի պայմաններում, սակայն Սքոթ Մաքթոմինայն այդ հարցում ուներ իր կարծիքը։ Շոտլանդացի կիսապաշտպանը տուգանակինի մատույցներում փոխանցում ստացավ Ռեշֆորդից և հոյակապ հարվածով գրավեց Լենոյի դարպասի վերին անկյունը՝ 1-0։

Երկրորդ կեսում թիմերը մեծ արագություններ զարգացրին։ Պահերից մեկում Տոռեյրան շատ վտանգավոր իրադրությունում փորձեց հարվածել, բայց ինչպես հարկն է չդիպավ գնդակին։

Իսկ շուտով երիտասարդ Տուանզեբեն սեփական կիսադաշտում գնդակը նվիրեց Սակեին, որն այն փոխանցեց Օբամեյանգին և տոգոցի հարձակվողը հեշտությամբ շրջանցեց դե Խեային՝ 1-1։ Ընդ որում՝ մրցավարները սկզբում խաղից դուրս վիճակ արձանագրեցին, բայց այնուհետև հաշվեցին գոլը։

Բաց թողած գոլը ինչ-որ չափով կոտրեց դաշտի տերերին։ «Արսենալը» շարունակում էր գրոհել և կարող էր խփել երկրորդ գնդակը։ Հնարավորություն ուներ աչքի ընկնել Սակեն, բայց Լինդելյոֆը փակեց նրա հարվածի ճանապարհը։ Այնուհետև իր պահը ստեղծեց «Մանչեսթր Յունայթեդը»՝ Մաքթոմինեյի գլխով հարվածի մի փոքր բարձր ստացվեց։

Խաղի վերջնամասում դաշտի տերերը առավելություն ունեին, բայց միայն ավելացրած րոպեներին կարողացան վտանգավոր պահ ստեղծել, երբ Ռեշֆորդի տուգանայինից կատարած հարվածից հետո ևս մեկ անգամ հիանալի խաղաց Լենոն։

Մարտական ոչ ոքի գրանցվեց։ Երկու թիմերն էլ ավելացնելու տեղ ունեն։ 

 

Հեղինակ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP