«Բավարիա» 1-2 «Հոֆենհայմ»

Գոլերը՝ Լեևանդովսկի, 73 - Ադամյան, 54, 80

Այս հանդիպումը ցույց տվեց, որ «Բավարիան» դեռ մտովի Լոնդոնում է, որտեղ մի քանի օր առաջ ծաղրանքի էր արժանացրել տեղի «Տոտտենհեմին»: Դաշտի տերերը հանգիստ էին, ինքնավստահ, կասկած անգամ չունենալով, որ հեշտ հաղթանակ են տանելու միջակ թիմի նկատմամբ, որի մրցաշարային գործերը այնքան էլ լավ չեն:

Նիկո Կովաչի սաները անմիջապես տիրեցին նախաձեռնությանը, բայց առաջին ռեալ գոլային պահը ստեղծեց «Հոֆենհայմը»: Սարգիս Ադամյանը ժամանակին պոկվեց տեղից, փոխանցում ստացավ խաղընկերոջից և մեն մենակ դուրս եկավ Նոյերի դեմ: Սակայն կարծես ինքն էլ չհավատած բախտին, հապաղեց և արդյունքում նրա ուշացած հարվածը միայն անկյունային բերեց:

«Հոֆենհայմը» գրոհներ սկսելու առումով մեծ խնդիրներ ուներ, իսկ «Բավարիան» տիրում էր նախաձեռնությանը, բայց չէր կարողանում գոլային պահեր ստեղծել: Ճիշտ է, խաղակեսի միջնամասում Գնաբրին այնուամենայնիվ գրավեց հյուրերի դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց:

Վերջապես դարպասին սպառնաց «Հոֆենհայմը», սակայն Կադերժաբեկի հարվածը Նոյերը ետ մղեց:

«Հոֆենհայմը» բավական ագրեսիվ սկսեց երկրորդ խաղակեսը, որը բավական հետաքրքրացրեց խաղը: Հաշիվը բավական արագ բացվեց:

54-րդ րոպեին Ռուդին գնդակը խլեց Տոլիսոյից, փոխանցեց այն Գեյգերին, իսկ վերջինս հարվածային դիրք դուրս բերեց Սարգիս Ադամյանին: «Բավարիայի» պաշտպանները սպասում էին, որ կհետևի փոխանցում, բայց հայ հարձակվողն անսպասելի հարվածեց մոտակա անկյունը և այդպիսով իր առաջին գոլը խփեց «Հոֆենհայմի» կազմում՝ 0-1:

Նիկո Կովաչը փոփոխություններ կատարեց, նպատակ ունենալով բեկել հանդիպման ընթացքը, բայց վտանգավոր պահը կրկին ստեղծվեց «Բավարիայի» դարպասի մոտ: Պոշը հարվածեց սուր անկյան տակից և մի փոքր վրիպեց:

73-րդ րոպեին «Բավարիան» այնուամենայնիվ հավասարեցրեց հաշիվը: Մյուլլերի փոխանցումից հետո Լևանդովսկին գլխի հարվածով գրավեց հյուրերի դարպասը՝ 1-1:

Սակայն հավասարակշռությունը երկար չպահպանվեց: Հետևեց «Հոֆենհայմի» հակագրոհը, որը ոչ մի վտանգավոր բան չէր կանխագուշակում: Սարգիս Ադամյանը դանդաղ անցավ կիսադաշտը, գնդակը հանձնեց Հյուբներին, որը մի փոքր իրավիճակը ծանր որ թեթև անելուց հետո գնդակը ետ հանձնեց տուգանայինի մատույցներում դիրքավորված Ադամյանին: Սարգիս Ադամյանը չընկրկեց մեծահամբավ պաշտպանների առաջ, որոնք շարված էին նրա դիմաց, մի փոքր աջ տարավ գնդակը ու ևս մեկ դիպուկ հարված կատարեց, որը հանգրվանեց Նոյերի դարպասի ներքևի անկյունում՝ 1-2:

«Հոֆենհայմը» իր պատմության մեջ առաջին անգամ Մյունխենում հաղթեց «Բավարիային»: Սարգիս Ադամյանը առաջին անգամ մեկնարկային կազմ ընդգրկվեց և առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ: «Բավարիան» այս մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

Հարգելի footballam.com որտեղ է Ձեր կողմից կազմակերպված վիկտորինայի ամփոփումը և մրցանակների հանձնումը? Հնարավոր է գոնե պատասխանեք?

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP