«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթր Յունայթեդ»

Գոլ՝ ՄԼոնգսթաֆ, 72

Թեև պատահել է և այնպես, որ «Նյուքասլը» իր դաշտում 5-0 հաշվով էլ է հաղթել «Մանչեսթր Յունայթեդին», բայց սովորաբար հյուսիսային ակումբը ոչ դժվարին մրցակից է համարվել մանկունիացիների համար, որոնք միշտ այստեղ են եկել 3 միավոր տանելու ակնկալիքով։ Բայց ժամանակները փոխվել են, և բացի այդ, «Մանչեսթր Յունայթեդի» կազմում մեծ թվով ֆուտբոլիստներ բացակայում էին վնասվածքի պատճառով։

«Նյուքասլը» ագրեսիվ սկսեց հանդիպումը և ամբողջ կազմով գրոհի նետվեց։ Արդեն 3-րդ րոպեին Ֆրեդը ստիպված էր խախտել կանոնները և դեղին քարտ վաստակել, որպեսզի լրացուցիչ բարդությունների տեղիք չտա։ «Մանչեսթր Յունայթեդը» փորձում էր վերահսկել գնդակը, բայց դաշտի կենտրոնից այն կողմ նրա մոտ ոչինչ չէր ստացվում։

Խաղակեսի միջնամասում «Նյուքասլն» արդեն ավելի շատ պաշտպանվում էր, սակայն «Մանչեսթր Յունայթեդի» գրոհները պարզունակ էին և իրենց մեջ ոչ մի վտանգ չէին պարունակում։ Վտանգավոր պահերից կարելի է հիշատակել Մեթյու Լոնգստաֆի հեռահար հարվածը, որը ուղղահայաց դարպասաձողին դիպչելուց հետո դուրս եկավ դիմային գծից։

Խաղակեսի վերջնամասում շատ կոպիտ խաղաց Սքոթ Մաքթոմինեյը, որից հետո «Նյուքասլի» ֆուտբոլիստները կարմիր քարտ պահանջեցին։ Մրցավարը բավարարվեց դեղին քարտով, հանդիպումը շարունակվեց, որից հետո պահ ունեցավ Մագուայրը, բայց նրա հարվածը բավականաչափ դիպուկ չէր։

Երկրորդ կեսը սկսվեց մանկունիանցիների մեծ ճնշմամբ, բայց դաշտի տերերը հուսալի էին պաշտպանվում և ոչ մի այնպիսի սխալ թույլ չտվեցին, որը կարող էր ճակատագրական լինել։

Թվում էր հյուրերը վճռական գրոհի կանցնեն, բայց ոչ մի այդպիսի բան տեղի չունեցավ, փոխարենը նրանք սուր հակագրոհ բաց թողեցին։ Ալլան Սեն-Մաքսիմենը, որը հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից էր, կենտրոնից ճեղքեց մանկունիանցիների պաշտպանությունը, ի վերջո գնդակը ձախ եզրում ընդունեց Վիլլեմսը, ու երբ բոլորը սպասում էին փոխանցման դեպի տուգանային հրապարակ, հոլանդացին գնդակն անսպասելի ետ գցեց, և ազատ գոտի ներխուժած Մեթյու Լոնգստաֆը շեշտակի հարվածով գրավեց դե Խեայի դարպասը՝ 1-0։

Մնացած ժամանակահատվածում «Մանչեսթր Յունայթեդը» հուսահատ գրոհում էր, բայց պետք է նկատել, որ նրանց գործողություններում ոչ մի միտք չկար։ «Նյուքասլը» հուսալի պաշտպանվեց և խաղը հասցրեց հաղթական ավարտի։

 

Հեղինակ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP