«Լիվերպուլ» 2-1 «Տոտտենհեմ Հոտսպուր»

Գոլերը՝ Հենդերսոն, 52, Սալահ, 75, 11 մետր. - Քեյն, 1

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում հանդիպեցին «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»:

«Խթաններ» -ը հանդիպմանը մոտեցել էին ոչ այնքան լավ վիճակում: Թիմը նոր էր սկսում հեռանալ անհաջող արդյունքների շարքից և անմիջապես «քննության» ներկայացավ   առաջնության ներկայիս առաջատարին, որը, սակայն, վերջին տուրում չէր կարողացել հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Յուրգեն Կլոպի սաների համար խաղի մեկնարկը չստացվեց: Սոնը ճեղքեց նրա թիմի պաշըտպանությունը, տեղափոխվեց դեպի կենտրոն և հարվածեց, գնդակը Լովրենին դիպչելով հանգրվանեց ուղղահայաց դարպասաձողին, և Քեյնը առաջինն արձագանքեց ՝ գնդակը գլխով ուղարկելով դարպասի անկյունը՝ 0-1:

Էնֆիլդը ցնցված էր այս զարգացումից: «Լիվերպուլը» անմիջապես նետվեց հաշիվը հավասարեցնելու:

«Լիվերպուլը» մրցակցի դարպասի պաշարում իրականացրեց, բայց չկարողացավ վտանգավոր պահեր ստեղծել: «Տոտտենհեմի» պաշտպանությունն աստիճանաբար ճեղքվածքներ էր տալիս, բայց հաջորդ վտանգավոր պահը նույնպես ստեղծվեց դաշտի տերերի դարպասին: Էրիկսենը հեռահար հարված կատարեց, գնդակը շեղորեն էր անցնում, այնուամենայնիվ Քեյնը հնարավորություն ուներ գրավելու դարպասը, բայց չհասավ գնդակին:

Դրանից հետո մի շարք վտանգավոր պահեր ստեղծվեցին «Տոտտենհեմի» դարպասին: Սկզբում Սալահը հեռվից հարվածեց, բայց Գազզանիգան հասավ գնդակին և փրկեց թիմին: Ուղիղ մեկ րոպե անց Վան Դայքը տուգանային հրապարակում բոլորից բարձր ցատկեց և հարվածեց, բայց Գազզանիգան կրկին աչքի ընկավ հուսալի խաղով:

Խաղի երկրորդ խաղակեսի սկզբում «Լիվերպուլը» տիրեց նախաձեռնությանը և սկսեց ակտիվորեն գրոհել: «Կարմիրները» միանգամից լավ առիթ ունեցան գոլի խփելու համար. Ֆիրմինոն Ռոբերտսոնի փոխանցումից հետո գլխով հարվածեց, բայց Գազզանիգան նորից փրկեց իր թիմին: «Տոտտենհեմի» համար դժվար էր փակել բոլոր ազատ գոտիները, գոլը հասունանում էր:

Այնուամենայնիվ, «խթանները» պատասխանելու բան գտան: Գազզանիգան երկար փոխանցումով հարվածի դուրս բերեց Սոնին, բայց կորեացին մեն մենակ մնալով դարպասապահի հետ չկարողացավ գրավել դարպասը: Միգուցե այս դրվագը կարելի է առանցքային անվանել: Քիչ հավանական է, որ երկրորդ գոլը բաց թողնելուց հետո «Լիվերպուլը» ինչ-որ բանի հավակներ:

Այդ պահից շատ չանցած Յուրգեն Կլոպի սաները հավասարվեցին հաշիվը:  Հենդերսոնը տուգանային հրապարակում ստացավ գնդակը և ձախ ոտքի հարվածով ուղարկեց այն դարպասի հեռավոր անկյունը՝ 1: 1:

«Կարմիրները» ամենևին չէին պատրաստվում բավարարվել ձեռք բերածով, բայց նրանք ավելի ուշադիր էին թիկունքում, որպեսզի հանկարծ գոլ բաց չթողնեն:

Քիչ անց Սալահը հարվածի դուրս բերեց Ֆիրմինոյին, որի հարվածը լոնդոնցիները պաշտպանները արգելափակեցին: «Տոտտենհեմը» գնալով ավելի ու ավելի դժվար էր պաշտպանվում: Նրանց բոլոր փորձերը նդակը տեղափոխել հակառակորդի կիսադաշտ՝ անցնում էին ապարդյուն:   

75-րդ րոպեին Սադիո Մանեն Օրյեի հետ պայքարում 11 մետրանոց վաստակեց: Այն վստահորեն իրացրեց Սալահը և առաջ մղեց իր թիմին: Դրանից հետո «Լիվերպուլը» նահանջեց իր կիսադաշտը և սկսեց խաղալ պաշտպանվողական մարտավարությամբ: «Տոտտենհեմը» ամեն կերպ փորձում էր գտնել իր հնարավորությունը, բայց Պոչետտինոյի սաները չկարողացան լուրջ պահեր ստեղծել: Եզրափակիչ սուլիչը գրանցեց «Լիվերպուլի» կամային հաղթանակը՝ 2-1:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0.5 out of 5 based on 1 voters
This comment was minimized by the moderator on the site

Ովա էս կայքը թարմացնողը????? Էս սայթը տեր ու տիրական ունի թե օդից ընգնում են նորությունները? Մի հատ գրեք տենանք ով եք դուք???????

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP