«Բարսելոն» 5-1 «Վալյադոլիդ»

Գոլերը՝ Լանգլե, 2, Վիդալ, 29, Մեսսի, 34, 75, Սուարես, 77 - Օլիվաս, 15

Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնը» հյուրընկալել էր «Վալյադոլիդին»: Էռնեստո Վալվերդեն որոշել էր պահեստայինների նստարանին թողնել Անտուան ​​Գրգրիզմանին, նախընտրելով երիտասարդ տաղանդ Անսուման Ֆատին: Այնուհանդերձ,  մարզիչի որոշումը դժվար թե կարելի է հաջողված համարել: Պատանի եզրայինը հաճախ էր խաղից դուրս մնում, մեծ տոկոս էր կազմում տեխնիկական խոտանը: Սակայն նրա փոխարեն որակ ապահովեցին թիմակիցները: Արդեն 2-րդ րոպեին կատալոնացիները գրավեցին մրցակցի դարպասը. Լանգլեն տուգանային հրապարակում օգտվեց գնդակի հետընթաց շարժումից և հարվածեց: Գնդակը դիպավ պաշտպանին և հայտնվեց ցանցում՝ 1: 0:

Գոլ ընդունելուց հետո հյուրերը խլեցին նախաձեռնությունը, երկու անգամ հարվածեցին դարպասին, իսկ այնուհետև կրկին գնդակը հանձնեցին մրցակցին: Կարող էր աչքի ընկնել Մեսսին, բայց տուգանայինից կատարած նրա հարվածը բավականաչափ ուժեղ չէր: Տասը րոպե անց տանտերերը անսպասելիորեն գոլ ընդունեցին:  Տուգանայինի խաղարկումից հետո Տեր Շտեգենը գնդակը ետ մղեց դեպի Օլիվասը և վերջինս գրավեց դարպասը՝ 1-1:

Կատալոնացիները երկար ժամանակ ոչինչ չէին կարողանում անել, բայց 29-րդ րոպեին նրանք կարողացան գոլային պահ ստեղծել և իրացնել այն: Մեսսիի նուրբ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Վիդալը՝ 2-1:

Հինգ րոպե անց արգենտինացին արդեն ինքը խփեց իր հերթական գնդակը: Տուգանայինից նրա կատարած հարվածը պարզապես սքանչելի կարելի է համարել՝ 3-1:

 Մինչև ընդմիջումը կապտանռնագույնները տիրում էին նախաձեռնությանը, կարողանում էին և պահեր ստեղծել, սակայն հաշիվը այդպես էլ անփոփոխ մնաց:

Երկրորդ կեսում «Բարսելոնը» կրկին իր մոտ էր պահում գնդակը, հաճախ գրոհում էր, բայց այդ ամենն անում էր անշտապ: Բոլորից շատ ձգտում էր իրեն ցույց տալ Ֆատին, բայց նրա մոտ ոչինչ չէր ստացվում:

75-րդ րոպեին դաշտի տերերին կրկին հաջողվեց ճեղքել հյուրերի պաշտպանությունը և խփել չորրորդ գնդակը: Ռակիտիչը հարվածի դուրս բերեց Մեսսիին և թիմի առաջատարը անկասելի հարված կատարեց՝ 4-1

Երկու րոպե անց Մեսսին փոխանցում ստացավ Սուարեսից, գնդակը վերադարձրեց նրան և ուրուգվայցին Մասիպի կողքով այն ուղարկեց դարպասը՝ 5-1:

Դրանից հետո էլ Բարսան շարունակում էր վերահսկել խաղը: Ավելացված ժամանակում Մեսսին կարող էր հեթ-տրիկ ձևակերպել, բայց հարմար դիրքից վրիպեց:

«Բարսելոնը» վստահ հաղթանակ տարավ և 1-ին հորիզոնական վերադարձավ:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP