«Լևանտե» 3-1 «Բարսելոն»

Գոլերը՝ Կամպանյա, 60, Մայորալ, 63, Ռադոյա, 68 - Մեսսի, 38 (11 մետր)

12-րդ տուրում «Լևանտեն» ընդունել էր «Բարսելոնին»: Հյուրերի գլխավոր մարզիչ Վալվերդեն որոշել էր հանգիստ տալ Բուսկետսին և Ալբային, ինչը առաջին խաղակեսում այնքան էլ չանդրադարձավ թիմի խաղի վրա: Կատալոնացիները խաղի սկզբում թույլատրեցին դաշտի տերերին վերահսկել գնդակը, այնուհետև խլեցին նախաձեռնությունը: Սակայն հյուրերը սուր չէին գործում հակառակորդի կիսադաշտում և հազվադեպ էին գոլային պահեր ստեղծում: Արդյունքում «Լևանտեի» ֆուտբոլիստներին հաջողվեց մի քանի լավ գրոհներ ձեռնարկել: Բոլորից շատ հաջողությանը մոտ էր Ռոբերտոն, սակայն Լանգլեն հասցրեց ոտքը պարզել և չեզոքացնել հարվածը:

Ժամանակի հետ հյուրերը լիովին տիրեցին նախաձեռնությանը և պաշարեցին հակառակորդի տուգանային հրապարակը: Հաշիվը, սակայն, բացվեց 38-ր րոպեին միայն: Սեմեդուի նկատմամբ տուգանային հրապարակում խախտեցին կանոնները և մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Այն հստակորեն իրացրեց Մեսսին՝ 0-1:

Երկրորդ կեսը դժվարին ստացվեց կատալոնացիների համար: Սկզբում, ասենք, ամեն ինչ կարգին էր: Վալվերդեի սաները վերահսկում էին գնդակը, հանգիստ խաղարկում այն, չկասկածելով անգամ, թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում: Մինչդեռ «Լևանտեն» վճռաբար էր տրամադրված, ինչը և շուտով ապացուցեց գործի մեջ:

60-րդ րոպեին Մայորալը գնդակը ուղարկեց Մորալեսին, վերջինս այն հասցեագրեց Կամպանյային, որը և գնդակահարեց դարպասը՝ 1-1:

Այնուհետև Կամպանյան ինքը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Երկրորդ գոլի հեղինակ դարձավ Բորխա Մայորալը: Երրորդ գոլը «Լևանտեն» խփեց տուգանայինի խաղարկումից հետո: Ռադոայի հարվածից հետո գնդակը դիպավ Բուսկետսին, շեղեց ուղղությունը և հայտնվեց դարպասում՝ 3-1:

Կարճ ժամանակամիջոցում ընդունած երեք գոլերից հետո «Բարսելոնը» չկարողացավ ուշքի գալ: Ավելին, գնդակը դեռ չորրորդ անգամ կարող էր հայտնվել տեր Շտեգենի դարպասում:

«Բարսելոնը» հերթական անգամ հյուրընկալվելիս զիջեց  «Լևանտեին»: Կատալոնացիներն առայժմ առաջին տեղում են, սակայն հաղթանակի դեպքում նրանց կարող է շրջանցել Մադրիդի «Ռեալը»:    

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP