«Միլան» 1-2 «Լացիո»

Գոլերը՝ Բաշտուշ, 28 (ինքնագոլ) — Իմմոբիլե, 25, Կոռեա, 83

Կիրակնորյա վերջին խաղում «Միլանն» ընդունել էր «Լացիոյին»։ Ստեֆանո Պիոլին դեռ օպտիմալ կազմի փնտրտուքների մեջ է, այդ պատճառով կրկին փոփոխություններ էր կատարել։ Հակառակ նրա՝ Սիմոնե Ինձագիի թիմի մոտ այդ առումով ամեն բան կարգին է։

Առաջին րոպեներին թիմերը ցուցադրում էին զուսպ ֆուտբոլ, իսկ սուր պահերը տեղի էին ունենում հանկարծակի։ Առաջինն այն ստեղծեցին հյուրերը։ Լուլիչը լավ դիրք դուրս բերեց Իմմոբիլեին, որի հարվածը Դոննարուման կարողացավ ետ մղել։ Դաշտի տերերը պատասխանեցին Պյոնտեկի հարվածով, որն արդեն չեզոքացրեց կենտրոնական պաշտպան Աչերբին։

Ժամանակի ընթացքում «կարմրասևերը» տիրեցին նախաձեռնությանը և հիմնավորապես հաստատվեցին հակառակորդի կիսադաշտում։ Վտանգավոր տուգանայինից կարող էր աչքի ընկնել Չալհանօղլուն, որը շեղ հարվածեց։ Քիչ անց Կաստիլյեխոն հարվածի դուրս բերեց Պակետային, բայց բրազիլացու հարվածը ստացվեց ուղիղ դեպի դարպասապահ Ստրակոշան։ Իրենց շանսը ստացան և մայրաքաղաքի ֆուտբոլիստները։ Լուիս Ալբերտոյից լավ փոխանցում ստանալով վտանգավոր հարված կատարեց Իմմոբիլեն՝ գնդակն իր վրա ընդունեց հորիզոնական դարպասաձողը։ «Լացիոյի» հարձակվողը ի վերջո հասավ իր նպատակին, մեկ րոպե անց եզրափակելով Լացցարիի եզրային փոխանցումը՝ 0-1։

«Միլանի» պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Արդեն 3 րոպե անց Պյոնտեկը հավասարեցրեց հաշիվը։ Լավ փոխանցում կատարեց Էռնանդեսը, ապա լեհ հարձակվողը հարվածեց, որից հետո գնդակը դիպավ Բաշտուշի կրծքին և հայտնվեց դարպասում՝ 1-1։

Ընդմիջումից հետո «Միլանը» տիրեց նախաձեռնությանը և ժամանակի մեծ մասն անցկացնում էր հակառակորդի կիսադաշտում։ Դաշտի տերերը կարող էին արագ գոլ խփել, սակայն Պյոնտեկը վատ օգտվեց ընձեռված հնարավորությունից՝ պարզ իրադրությունում կորցնելով գնդակը։ Րոպեներ անց Չալհանողլուն ճեղքեց «Լացիոյի» պաշտպանությունը և հարվածի դուրս բերեց փոխարինման մտած Լեաուին, բայց պորտուգալացին չկարողացավ սանձել գնդակը։

Ինձագին անսպասելիորեն փոփոխություններ կատարեց, բավական վաղ՝ 60-րդ րոպեին դաշտից դուրս բերելով իր առաջատարներին՝ Իմմոբիլեին և Միլինկովիչ-Սավիչին, և դա զարմանալիորեն արդարացրեց իրեն։ Հռոմեացիները ժամանակի հետ տիրեցին նախաձեռնությանը և հետագայում խաղի թելը պահեցին իրենց ձեռքում։ Սկզբում բանը գոլային պահերի չէր հասնում, բայց ի վերջո սկսեցին հարվածներ տեղալ Դոննարումայի դարպասին։ Սուր անկյունից վտանգավոր հարված կատարեց Լուիս Ալբերտոն, այնուհետև կարող էր աչքի ընկնել Աչերբին։

Հյուրերը շարունակում էին տիրել նախաձեռնությանը։ 83-րդ րոպեին նրանց հաջողվեց խփել հաղթական գոլը։ Լուիս Ալբերտոն նուրբ փոխանցումով հարվածի դուրս բերեց Կոռեային և վերջինս անբռնազբոս կերպով հաղթահարեց դարպասապահի արգելքը՝ 1-2։

Հաշվի մեջ առաջ անցնելով «Լացիոյի» ֆուտբոլիստները խուլ պաշտպանության անցան, ձգտելով պահել հաղթական հաշիվը, իսկ «Միլանը» մեծ ուժերով նետվեց գրոհի։ Չնայած դրան՝ Պիոլիի սաներին չհաջողվեց անակնկալի բերել Ստրակոշային։ «Լացիոն» վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ «Սան Սիրոյում» հաղթեց «Միլանին»։

Հեղինակ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0.5 out of 5 based on 1 voters
This comment was minimized by the moderator on the site

Արմեն Մալխասյան
Ես չէի պատկերացնի, որ Դուք անգամ Ձեր ֆեյսբուքի պրոֆիլը կջնջեք:

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP