«Չելսի» 4-4 «Այաքս»

Գոլերը՝ Ժորժինյո, 5 (11 մետր), 71 (11 մետր), Ասպիլիկուետա, 63, Ջեյմս, 74 — Աբրահամ, 2 (ինքնագոլ), Պրոմես, 20, Առիսաբալագա, 35 (ինքնագոլ), վան դե Բեեկ, 55

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Չելսին» «Սեմֆորդ Բրիջում» ընդունել էր Ամստերդամի «Այաքսին»։

Նախորդ խաղարկության կիսաեզրափակիչի մասնակից «Այաքսը», որն այնքան սենսացիաների հեղինակ դարձավ, պայքարից դուրս թողնելով եվրոպական գրանդների, և որին այնքա՜ն քիչ չհերիքեց, որպեսզի խաղա եզրափակիչում, այս մրցաշրջանում լի է վճռականությամբ ապացեւցելու, որ դե Լիխտի և դե Յոնգի կորուստը չի անդրադարձել թիմի խաղային որակների վրա։

Արդեն 2-րդ րոպեին ամստերդամցիները եզրում տուգանային վաստակեցին։ Պրոմեսը սուր անկյունից ուղիղ հարվածեց դարպասին և գնդակը դիպչելով Աբրահամի ոտքին, մի փոքր շեղեց ուղղությունը և ապակողմնորոշեց Առիսաբալագային՝ 0-1։

«Չելսին» գրեթե ակնթարթորեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Վելտմանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները Պուլիշիչի նկատմամբ և մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որը մեծ վստահությամբ իրացրեց Ժորժինյոն՝ 1-1։

Բուռն սկզբից հետո կրքերը մի փոքր հանգստացան, ուշագրավ դրվագներ տեսնելու համար ֆուտբոլասերները ստիպված եղան սպասել համեմատաբար երկար։

20-րդ րոպեին բավական գեղեցիկ գոլ գրանցվեց։ Զիեշը դիրքային գրոհի ժամանակ գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ և Պրոմեսը ոչ դյուրին դրությունից գրավեց դարպասը․ հոլանդական ակումբը կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 1-2։

«Չելսիի» խաղը չէր ստացվում, դրա արդյունքում  «Այաքսը» ևս մեկ գեղեցիկ գոլ խփեց։ 35-րդ րոպեին կրկին տուգանային նշանակվեց դաշտի տերերի դարպասին և Զիեշը գնդակը գեղեցիկ հարվածով պտտեցրեց դեպի դարպասի հեռավոր անկյունը։ Բավական զավեշտալի իրավիճակ ստեղծվեց։ Եթե Առիսաբալագան մնար տեղում կանգնած՝ գուցե գոլ չգրանցվեր։ Իսկ այսպես՝ գնդակը դիպավ դարպասաձողին, անդրադարձավ գեղեցիկ թռիչքով անկյուն նետված դարպասապահի դեմքին և հայտնվեց դարպասում՝ 1-3։

Ընդմիջմանը Լեմփարդը Ալոնսոյի փոխարեն դաշտ մտցրեց Ջեյմսին և դա որոշ չափով աշխուժացրեց թիմի խաղը, բայց 10 րոպե չանցած  «Չելսին» նոր գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Տուգանային հրապարակում ճիշտ կողմնորոշվեց  «Այաքսի» թերևս ամենավտանգավոր հարձակվողը՝ վան դե Բեեկը և սառնասրտորեն գրավեց դարպասի հեռավոր անկյունը՝ 1-4։

Հաշիվն ամոթալի էր  «Չելսի» պես թիմի համար, և  «Այաքսի» հաղթանակն անխուսափելի էր թվում, սակայն հանդիպման հիմնական իրադարձությունները, ինչպես պարզվեց քիչ հետո, դեռ առջևում էին։

Նախ  «Չելսին» կրճատեց հաշվի տարբերությունը, դա տեղի ունեցավ 63-րդ րոպեին, երբ Աբրահամի փոխանցումից հետո Ասպիլիկուետան մոտ տարածությունից գրավեց դարպասը` 2-4։

Րոպեներ անց  «Չելսին» նոր գրոհ ձեռնարկեց, որը կասեցնելիս Բլինդը արմունկով հարվածեց Պուիշիչին։ Գնդակը մնաց տանտերերի մոտ, մրցավարը չընդհատեց խաղը, Հադսոն Օդոին գնդակն ուղարկեց դեպի տուգանային հրապարակ, որտեղ այն դիպավ դժբախտ Վելտմանի ձեռքին։ Մրցավարն արդեն ընդհատեց խաղը, շուրջը հավաքեց բոլոր ֆուտբոլիստներին և մեկական դեղին քարտ ցույց տվեց Բլինդին ու Վելտմանին, որոնք  «Այաքսի» 2 ֆուտբոլիստների համար էլ երկրորդն էր։ Այսպիսով հոլանդական թիմը մնաց 9 հոգով ու դեռ 11 մետրանոց ստացավ իր դարպասին, որը այս անգամ նույնպես վստահորեն իրացրեց Ժորժինյոն՝ 3-4։

«Չելսիի» ախորժակը բացվեց։ Խաղի ավարտին բավական ժամանակ կար և կարող էր խոսք գնալ նույնիսկ հաղթանակի մասին։ Մանավանդ՝ Ջեյմսը ընդամենը 3 րոպե անց խառը իրադրությունում հավասարեցրեց հաշիվը՝ 4-4։  

«Այաքսը» նույնիսկ 9 հոգով կարողացավ այնպիսի գրոհ ձեռնարկել, որն ավարտվեց դեպի դարպասը կատարված Պրոմեսի հարվածով՝ մի փոքր շեղ։ Ավելի ուշ նման մի գրոհ կազմակերպեց նաև Դուշան Տադիչը։

Թվային զգալի առավելություն ստացած «Չելսին» ավելի մոտ էր հաջողությանը և նույնիսկ գոլ խփեց, սակայն ՎԱՐ սիստեմը եկավ ավետելու, որ դարպասը գրավվել է խաղի կանոնների խախտմամբ։

«Չելսին», «Այաքսը» և «Վալենսիան» 4 խաղից հետո 7 ական միավոր ունեն։ Հենց նրանք էլ իրար մեջ կորոշեն 2 ուղեգրերի ճակատագիրը։

 

Հեղինակ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

Հեղինակ Արմեն Մալխասյան
Մեծ մարդ եք չեք ամաչում, խաբեբաների ինտերնետային էջում հոդվածներ եք տեղադրում հերիք չի, մի հատել իրանց պաշտպանելու ու թաքնվելու համար ֆեյսբուքի պրոֆիլն եք ձեր ջնջում: Չնայած ես արդեն կասկածներ ունեմ, որ դուքել կարող եք այդ...

Հեղինակ Արմեն Մալխասյան
Մեծ մարդ եք չեք ամաչում, խաբեբաների ինտերնետային էջում հոդվածներ եք տեղադրում հերիք չի, մի հատել իրանց պաշտպանելու ու թաքնվելու համար ֆեյսբուքի պրոֆիլն եք ձեր ջնջում: Չնայած ես արդեն կասկածներ ունեմ, որ դուքել կարող եք այդ վախկոտ սուտասանների թիմից լինեք: Ձեզ մի քիչ տղամարդավարի պահեք էլի, ամոթա:

Read More
Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP