«Լիվերպուլ» 3-1 «Մանչեսթր Սիթի»

Գոլերը՝ Ֆաբինյո, 6, Սալահ, 13, Մանե, 51 - Բեռնարդու Սիլվա, 78

Մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլը» բավական վստահ տեսք ուներ, սակայն բանն այն է, որ «Մանչեսթր Սիթիի» հաղթանակի դեպքում այդ առավելությունը ձյան պես կհալվեր:

Հյուրերը հենց սկզբից փորձում էին ակտիվ ֆուտբոլ ցուցադրել, բայց ծավալվող իրադարձությունները դասավորվեցին «Լիվերպուլի» օգտին: Արդեն 6-րդ րոպեին Ֆաբինյոն տուգանայինից դուրս ստացավ գնդակը և դիպուկ հարվածով գրավեց դարպասը՝ 1-0

«Մանչեսթր Սիթին» երկու անգամ մոտ էր հաշիվը հավասարեցնելուն: Ագուերոն և Սթոունզը չկարողացան հասնել գնդակին, իսկ Ստեռլինգը շեղ հարվածեց: Նույն դրվագում հյուրերը կարող էին 11 մետրանոց վաստակել, երբ գնդակը դիպավ Ալեքսանդր-Առնոլդի ձեռքին, բայց մրցավարը անդրդվելի մնաց:

Անմիջապես հետևեց «Լիվերպուլի» հակագրոհը և Սալահը Ռոբերտսոնի փոխանցումից հետո գլխով գնդակն ուղարկեց դարպասը՝ 2-0:

Թիմերը շարունակում էին վտանգավոր պահեև ստեղծել մեկմեկու դարպասի մոտ, բայց մինչև ընդմիջում հաշիվը չփոխվեց: Երկրորդ կեսի սկզբում «Լիվերպուլը» խփեց երրորդ գնդակը, աչքի ընկավ դարպասի հեռավոր անկյունում դարան մտած Մանեն՝ 3-0:

  «Մանչեսթր Սիթին» երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ, «քաղաքաբնակների» ֆուտբոլիստները սխալվում էին ամենապարզունակ իրադրություններում: Եվ միայն 78-րդ րոպեին իր ակտիվությամբ աչքի ընկած Անխելինյոն լավ փոխանցում կատարեց Բեռնարդու Սիլվային և պորտուգալացին վարպետ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3-1:

Թվում էր՝ Պեպ Գվարդիոլայի թիմի մոտ հույս ծագեց, բայց «մերսիսայդցիները» ցուցադրեցին գրագետ ֆուտբոլ և խաղը բարեհաջող վախճանի հասցրին:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» արդեն 9 միավորով է գերազանցում «Մանչեսթր Սիթիին»: Այնուհանդերձ չեմպիոնության համար մղվող պայքարը դեռ ավարտված չէ:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP