«Քրիսթալ Փելես» 1-2 «Լիվերպուլ»

Գոլերը՝ Զահա, 82 - Մանե, 49, Ֆիրմինո, 85  

«Լիվերպուլին»  Չեմպիոնների Լիգայի մրցաշարում մի քանի օր հետո ծանր հանդիպում է սպասվում ընդեմ «Նապոլիի», այդ պատճառով մերսիսայդյան ակումբը առաջադրանք ուներ երեք միավոր վաստակել առանց մեծ ուժեր վատնելու:

Մոհամմեդ Սալահը հանդիպումը պահեստայինների նստարանից՝ նա փոքրիկ վնասվածք ուներ: Փոխարենն առաջին իսկ րոպեներից մեկնարկային կազմում հայտնվեց Էնդրյու Ռոբերտսոնը, որի մասնակցությունը խաղին՝ նույնպես հարցականի տակ էր: 

Հանդիպումը բարդ դասավորվեց հյուրերի համար: Կլոպի սաները առաջին 45 րոպեների ընթացքում ոչ մի գոլային պահ չստեղծեցին հակառակորդի դարպասին: Ավելին, «Քրիսթալ Փելեսը» ժամանակ առ ժամանակ ավելի լավ տեսք ուներ:

Խաղակեսի վերջում միայն Մանեն կարողացավ գրավել դաշտի տերերի դարպասը, սակայն նույն ժամանակ Լովրենը գտնվում էր խաղից ուրս վիճակում:

Երկրորդ կեսը «Լիվերպուլն» ավելի ակտիվ սկսեց ու մի քանի գոլային պահ ստեղծեց: Դրանցից մեկը արդյունավետ ավարտ ունեցավ: Ռոբերտսոնը եզրից փոխանցում կատարեց և Մանեն տուգանային հրապարակում կասեցնելով գնդակը՝ գրավեց դարպասը՝ 0-1:

Հիմա արդեն տանտերերը ակտիվացան, երկար ժամանակ նրանց բախտը չէր բերում: Գոլային պահ ունեցավ նաև «Լիվերպուլը», բայց Ֆիրմինոն մեն մենակ դուրս գալով դարպասապահի հետ չկարողացավ իրացնել պահը:

76-րդ րոպեին «Քրիսթալ Փելեսի» կազմում խաղադաշտ մտավ Բենտեկեն, որն ավելի բազմազան դարձրեց իր թիմի խաղը: Սկզբում բելգիացին ունեցավ իր պահը, որն, ասենք, չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել, սակայն 82-րդ րոպեին հենց նա կազմակերպեց իր թիմի գրոհը, որի արդյունքում գնդակը հայտնվեց Թաունսենդի մոտ, իսկ վերջինս գոլային փոխանցում կատարեց դեպի Վիլֆրիդ Զահան՝ 1 - 1:

«Լիվերպուլը» շատ քիչ ժամանակ ուներ, որպեսզի հաղթանակ կորզեր, բայց բավական շուտ կարողացավ վերականգնել իրերի նախկին դրությունը: 85-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ բրազիլացի Ֆիրմինոն՝ 1-2

«Քրիսթալ Փելեսը» չէր հանձնվում, այնուամենայնիվ Յուրգենի Կլոպի թիմին հաջողվեց մինչև խաղավարտ պահել հաղթական հաշիվը և շարունակել միանձնյա ու վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP