«Ալավես» 1-2 «Ռեալ»

Գոլերը՝ Պերես, 65 (11 մետր) - Ռամոս, 52, Կարվախալ, 69

15-րդ տուրում «Էստադիո Մենդիսոռիոսայում» հանդիպեցին «Ալավեսը» և «Ռեալը»:

Առաջին խաղակեսում մադրիդցիները լիովին տիրում էին տարածքային և խաղային առավելությանը: Այնուամենայնիվ կողմերից ոչ մեկին չհաջողվեց աքչքի ընկնել:

Երկրորդ կեսում «Ռեալը» ուժեղացրեց ճնշումը: 52-րդ րոպեին Ռամոսը միացավ խաղընկերների կազմակերպած գրոհին և գերազանց օգտագործեց Տոնի Կրոոսից ստացած փոխանցումը՝ 0-1:

Բիսկայական թիմին հաջողվեց հավաքվել և հավասարեցնել հաշիվը: 65-րդ րոպեին քիչ առաջ աչքի ընկած Սերխիո Ռամոսը տուգանային հրապարակում խախտեց կանոնները և Լուկաս Պերեսը վստահ իրացրեց 11 մետրանոցը՝ 1-1:

Րոպեներ անց Զինեդին Զիդանի սաները վերահաստատեցին իրենց առավելությունը: Կրկին անգամ աչքի ընկավ պաշտպան՝ Դանիել Կարվախալը: «Ռեալի» աջ պաշտպանը անդրադարձից հետո հաջող խաղաց և հաղթանակ պարգևեց իր թիմին` 1-2:

Մադրիդի «Ռեալը» այս հաղթանակից հետո առաջին տեղ դուրս եկավ, բայց «Բարսելոնը» մեկ խաղ պակաս ունի և պետք է խաղա մադրիդյան մեկ այլ թիմի՝ «Ատլետիկոյի» հետ: 

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP