«Ատլետիկո» Մադրիդ 0-1 «Բարսելոն»

Գոլ՝ Մեսսի, 86

Մադրիդի «Ատլետիկոն» արդեն բավական ժամանակ է չի կարողանում հաղթել «Բարսելոնին», չկարողացավ այդ անել նաև այս անգամ։

Դաշտի տերերը ակտիվ սկսեցին հանդիպումը, տիրելով տարածքային և խաղային առավելությանը։ Աստիճանաբար մեծացնելով ճնշումը մադրիդցիները կարող էին բացել խաղի հաշիվը, երբ Էրմոսոյի փոխանցումից հետո գնդակը Ֆիրպոյից անդրադառնալով դիպավ դարպասաձողին։ Այնուհետև հյուրերը հավասարացրին խաղը և սկսեցին ավելի ու ավելի անհանգստացնել դարպասապահ Օբլակին։ Ասենք «Ատլետիկոն» նույնպես պահեր ուներ և նույն Էրմոսոյի թնդանոթային հարվածը կարող էր հաջողություն բերել իր թիմին։

Մինչև խաղակեսի ավարտ թիմերը փոխնեփող հաջողության հասնելու հնարավորություններ ունեին։ Մադրիդցիներից հարվածային դիրք դուրս եկան Կոռեան և Մորատան, կատալոնացիներից՝ Ռակիտիչը, Մեսսիի փոխանցումից հետո, և Սուարեսը։

Երկրորդ կեսն արդեն ավելի ակտիվ սկսեցին հյուրերը, որոնք ամբողջ թիմով առաջ նետվեցին և ստիպեցին մրցակցին սեղմվել սեփական դարպասին։ Չնայած դրան՝ Վալվերդեի սաներին հազվադեպ էր հաջողվում սուր պահ ստեղծել, դաշտի տերերը հիմնականում գրագետ պաշտպանվում էին։

Գոլ խփելու արտակարգ հնարավորություն ունեցավ Գրիզմանը, բայց չկարողացավ օգտագործել Սուարեսի հիանալի փոխանցումը։

Խաղավերջում հյուրերը կարող էին տասը հոգով մնալ, երբ Պիկեն կոպիտ ձևով փակեց ամբողջ ուժով դեպի դարպասը սլացող Մորատայի ճանապարհը․ մրցավարն անդրդվելի մնաց։

86-րդ րոպեին խփվեց հանդիպման միակ գոլը։ Լիոնել Մեսսին գնդակը խաղարկեց Սուարեսի հետ և դիպուկ հարվածով գրավեց «Ատլետիկոյի» դարպասը՝ 0-1։   

Դաշտի տերերի պատասխան գրոհները ոչինչ չտվեցին։ Ասենք, նրանք այնքան էլ շատ ժամանակ չունեին, որպեսզի փրկեն խաղը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնը» վերադարձրեց առաջին տեղը, որտեղ ժամանակավոր հանգրվանել էր Մադրիդի «Ռեալը»։


Հեղինակ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP