«Մանչեսթր Յունայթեդ» 2-1 «Տոտտենհեմ Հոթսփուր»

Գոլերը՝ Ռեշֆորդ, 6, 49 (11 մետր) - Ալլի, 39

Օլե-Գունար Սուլշերի սաները մեկնարկային սուլիչից անմիջապես հետո տիրացան խաղային և տարածքային առավելությանը։ Խփած գոլն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Արդեն վեցերորդ րոպեին Ռեշֆորդը բացեց խաղի հաշիվը, ստանալով գնդակը տուգանային հրապարակում և հարվածելով մոտակա անկյունը, իսկ Գասանիգան չկարողացավ օգնել իր թիմին՝ 1: 0:

 Խփած գոլից հետո «կարմիր սատանաները»  շարունակում էին տիրել գնդակին։ Չնայած դրան՝ նրանք կարող էին նաև արագ գոլ բաց թողնել։  Քեյնը վտանգավոր գոտում տուգանային հարված էր վաստակել, որը հենց ինքն էլ իրացրեց , սակայն նրան չբավականացրեց ճշգրտությունը։ Տանտերերը ունեցան ևս մի քանի վտանգավոր պահեր , սակայն չկարողացան դրանք արդյունավետ օգտագործել։ Ժամանակի ընթացքում «Տոտտենհեմի» ֆուտբոլստները տիրեցին նախաձեռնությանը ։ Հյուրերը հիմնականում գրոհները կազմակերպում էին բարձրից  տուգանային հրապարակ փոխանցումներ կատարելով,  39 – րդ րոպեին նրանք բավականին հեշտ հավասարեցրեց հաշիվը: Օրյեն մոտ տարածությունից հարվածեց դարպասին, Դե Խեան հետ մղեց գնդակը, որից հետո Ալլին ձեռնունայն թողեց Յանգին ու Ֆրեդին՝ գեղեցիկ հնարքով շրջանցելով նրանց և հարվածելով դարպասին՝ 1:1:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը խաղային առավելությունը «Տոտտենհեմի» կողմն էր, սակայն նրանք այլևս վտանգավոր պահեր չունեցան։

Երկրորդ կեսի սկիզբը շատ աշխույժ ստացվեց։ Արդեն երկրորդ րոպեին Սիսոկոն Ռեշֆորդի հետ պայքարում տուգանային հրապարակում խախտեց կանոնները, որի արդյունքում 11 մետրանոց նշանակվեց: Գնդակին մոտեցավ Ռեշֆորդը և սառնասրտորեն իրացրեց այն՝ 2:1:

Գոլից հետո հյուրերը կրկին տիրեցին տարածքային առավելությունը, բայց այդպես էլ չկարողացան վտանգավոր պահ ստեղծել։

«Մանչեսթր Յունայթեդը» հաղթեց և փոքր-ինչ կարգավորեց իր մրցաշարային գործերը: «Տոտտենհեմը» Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին պարտությունը կրեց: Երկու թիմերն էլ առայժմ աղյուսակի միջնամասում են:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP