«Լացիո» 3-1 «Յուվենտուս»

Գոլերը ՝ Ռոնալդու, 25 – Ֆելիպե, 45+1, Միլինկովիչ-Սավիչ, 74, Կասեյդո, 90+6

Ա Սերիայի 15-րդ տուրի կենտրոնական երկու հանդիպումներից մեկում Հռոմի «Լացիոն» ընդունել էր երկրի չեմպիոն «Յուվենտուսին»:

Խաղի մեկնարկից անմիջապես հետո «Լացիոն» վերահսկողություն սահմանեց գնդակինկատմամբ:  Առաջին րոպեներին արդեն տանտերերի հարձակվող Իմոբիլեն ստեղծեց վտանգավոր պահ հարվացելով դարպասին, բայց գնդակի առաջ նետվեց երիտասարդ պաշտպան Դե Լիգտը և գնդակը հեռացրեց անկյունային: «Յուվենտուսը» պատասխանեց Դիբալայի հարվածով, բայց իրավիճակը փրկեց Ստրակոշան:

Ժամանակի ընթացքում հյուրերը սկսեցին ավելի շատ վերահսկել գնդակը, որն իր արդյունքը տվեց: Բենտակուրը գնդակը ցածրից ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որին արձագանքեց Ռոնալդուն բացելով խաղի հաշիվը:

Բաց թողած գոլից հետո «արծիվները» երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ ՝ թույլ տալով մրցակցին վերահսկել խաղի ընթացքը: Սակայն վերջ ի վերջո տանտերերը հավասարեցրին խաղը: Թմերը փոխանակվեցին մի քանի վտանգավոր պահերով, և «Լացիոի» ֆուտբոլիստ Ֆելիպեն կարողացավ իրացնել իր պահը, գլխի հարվածով գնդակը ուղարկելով մրցակցի դարպասը: Դա տեղի ունեցավ առաջին խաղակեսի վերջնամասում:

Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կուադրադոն կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ: Ընդամենը 5 րոպեանց Միլինկովիչ-Սավիչը առաջ մղեց իր թիմին, Շենսիի կողքով գնդակն ուղարկելով դարպասը: Խաղավարտից անմիջապես առաջ, տանտերերը ձեռնարկեցին հիանալի հակագրոհ՝ 3 ֆուտբոլիստով դուրս գալով միայնակ մնացած դարպասապահի դեմ, ինչ իարդյունքում Կասեյդոն 3-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:

Հաղթանակից հոտո «Լացիոն» ամրապնդվեց 3-րդ տեողում , իսկ «Յուվենտուսը» կորցրեց առաջին հորիզոնականը, իրենից առաջ թողելով՝  Միլանի «Ինտերին»:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP