«Մանչեսթր Յունայթեդ» 1-1 «Էվերթոն»

Գոլ՝ Գրինվուդ, 65 – Լինդելյոֆ 36, (ինքնագոլ)

«Մանչեսթր Յունայթեդը»  «Տոտտենհեմին» հաղթելուց հետո իր դաշտում ընդունել էր «Էվերթոնին»։ Օլե-Գուննար Սոլսկյաերը միանգամայն կռահելի կազմ էր դուրս բերել խաղադաշտ, իսկ դաշտի տերերը կարող էին հաշիվը բացել առաջին իսկ գրոհից հետո, երբ տուգանայինում հայտնված Լինգարդի հարվածը շեղ ստացվեց։

«Էվերթոնը» ջանում էր հակառակորդին հեռու պահել իր կիսադաշտից, Դունկան Ֆերգյուսոնի սաներին երբեմն դա հաջողվում էր, երբեմն՝ ոչ։  Նման դեպքերում «Մանչեսթր Յունայթեդը» հակագրոհներ էր ձեռնարկում, որոնցից մեկն ավարտվեց Մաքթոմինեյի շքեղ փոխանցումով և Ջեյմսի ոչ այնքան դիպուկ հարվածով։

Ընդհանուր առմամբ դաշտի տերերը չէին կարողանում սրընթաց մոտենալ հակառակորդի դարպասին, ինչը չէր նպաստում վտանգավոր պահեր ստեղծելուն։

Փոխարենը ստանդարտից գրեթե գոլային հարված կատարեց Ռեշֆորդը, բայց փայլուն խաղաց դարպասապահ Պիկֆորդը։

Անմիջապես հետո «Էվերթոնը» անկյունայինի խաղարկումից հետո բացեց խաղի հաշիվը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ շվեդ պաշտպան Լինդելյոֆը՝ 0-1։ 

Երկրորդ կեսը սկսվեց «Մանչեսթր Յունայթեդի» գրոհների տարափով։ Չնայած դրան՝ դաշտի տերերին անչափ դժվար էր ճեղքել լիվերպուլցիների հագեցած պաշտպանությունը։ Մարսիալին, Ռեշֆորդին և Ջեյմսին տարածությունը չէր հերիքում, իր անընդմեջ տեղափոխություններով հանդերձ մեծ օգուտ չէր տալիս և Լինգարդը։

Նման իրավիճակում Սոլսկյաերը դաշտ դուրս բերեց 18-ամյա Գրինվուդին։ Պատանի ֆուտբոլիստը հուսախաբ չարեց և դժվարին խաղում կարողացավ տուգանայինի մատույցներից գրավել հակառակորդի դարպասը՝ 1-1։

«Մանչեսթր Յունայթեդը» չկարողացավ ավելին անել և բավարարվեց մեկ միավորով։ Տեղին է նշել Դունկան Ֆերգյուսոնի հաջող նորամուտը։ Հիմնական պայքարը, Պրեմյեր Լիգայում, դեռ առջևում է։


Հեղինակ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP