Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում շարունակում է ուսումնամարզական հավաքը:

Հերթական ստուգողական խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթել է ռուսական «Ուֆային»:

Հայկական թիմի գոլերը խփել են Մաիլսոն Լիման և Յուսուֆ Օտուբանջոն:

Օրվա մյուս խաղում երևանյան ակումբը 7:2 հաշվով հաղթել է տեղի «Այա Նապա» թիմին: Հեթ-տրիկ է ձևակերպել Օգանան, դուբլ՝ Կոբյալկոն, մեկական անգամ աչքի են ընկել Ավանեսյանն ու Հարությունյանը:

Փետրվարի 17-ին «Արարատ-Արմենիան» մրցելու է ռուսական «Տեքստիլշիկի» հետ:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP