Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:


ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:


Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում: 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP