Ինչպես հայտնի է, անվանի մասնագետ Ռազմիկ Գրիգորյանը գլխավորել է «Դիլիջան» ՖԱ-ն։ Footballam.com-ը Գրիգորյանի հետ խոսել է ակումբը գլխավորելու և առաջիկա ծրագրերի մասին։

 - «Լոռիից» հեռանալուց հետո ինչո՞վ էիք զբաղված։

 - Բնական է, չեմ հեռացել հայկական ֆուտբոլից, հետևել եմ գրեթե բոլոր հանդիպումներին, իրադարձություններին։ 2-3 առաջարկներ են եղել այս ընթացքում։ Չէի ցանկանում աշխատել աշխատելու համար։ 

 - «Դիլիջանում» ի՞նչ նպատակներ կան։

 - Ակումբի ղեկավարությունը մեծ ցանկություն ուներ, որպեսզի ես մարզեմ թիմը։ Մի քանի հանդիպումներ ենք ունեցել, բազում հարցեր ենք քննարկել։ Հաջորդ մրցաշրջանից ծրագրեր կան, որպեսզի թիմը պայքարի Բարձրագույն խմբի համար։ Եթե այսպիսի նպատակներ չլինեին, ես չէի համաձայնի ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը։

Ամեն ինչ լինելու է արդար։ Առաջին խմբում ծավալվող իրադարձությունների մասին խոսակցությունները շատ են։ Ինձ մոտ ամեն ինչ լինելու է պարզ, մնացած հանգամանքներն ինձ չեն հետաքրքրում։ 

 - Ինչ եք արդեն արել և ի՞նչ ծրագրեր կա՞ն։

 - Փետրվարի 13-ից սկսել ենք մարզումները։ 1 ստուգողական հանդիպում ենք անցկացրել՝ հաղթելով 2։1 հաշվով։

Կարևոր է, որ մեծ նպատակները պահպանվեն։ Պայմանագիրս նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Եթե մտքերը այդ ընթացքում համընկնեն, կշարունակենք աշխատանքը։

 - Հասկանում ենք, որ ծրագրերը հիմնականում երկարաժամկետ են։ Ամեն դեպքում «Դիլիջանը» 15-րդ հորիզոնականում է և հաղթողի հոգեբանություն է հարկավոր տղաներին։ Ո՞ր դիրքերում թիմը եզրափակի առաջնությունը, որպեսզի գոհ լինեք։

 - Արդեն իսկ ձախողում է, եթե թիմը չի պայքարում առաջին 2 հորիզոնականների համար։ Բայց պետք է ռեալ նայենք։ Կարող ենք 5-ից 8 տեղ բարձրանալ աղյուսակում։ Կարևորը այնպես անենք, որպեսզի թիմի խաղը մասնագետներին և ֆուտբոլասերներին դուր գա, տեսնեն ձեռագիրը։ Պետք է մեր խաղային ձեռագիրն ունենանք։ 

Քիչ ժամանակ ունենք, պետք է կողմնորոշվենք։ Ես հասկանում եմ, թե ինչ եմ ուզում, բայց դրա հետ մեկտեղ պետք է կազմը համալրել։ 

 - Մարզչական շտաբի մասին։

 - Կաշխատեմ մեծ փորձ ունեցող Լևոն Ստեփանյանի հետ։ Մեր ցանկությունն է նաև, որ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներից Արթուր Մինասյանը միանա մեզ։ 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP