«Ռոման» մտադիր է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը:

Football Italia-ն հայտնում է, որ հռոմեական ակումբը բանակցում է «Արսենալի» հետ: Նշվում է, որ «Ռոման» դիմել է լոնդոնյան ակումբին՝ խնդրելով իջեցնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

«Արսենալը» Մխիթարյանին տրանսֆերային արժեքը գնահատել է 25 միլիոն եվրո:

Իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը 17 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հենոն «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից». լոնդոնյան ակումբն այնժամ տրանսֆերի համար վճարել էր 34 միլիոն եվրո: 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP