Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում»։ 

Daily Mail-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ Լոնդոն, ինչի հմար պատրաստ է նույնիսկ ներկայից ավելի քիչ  աշխատավարձ ստանալուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» սահմանել է Հենրիխի հրաժարագինը՝ 25 միլիոն եվրո, իսկ հռոմեական ակումբը խնդրել էր նվազեցնել արժեքը։

Իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը 17 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հենոն «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից». լոնդոնյան ակումբն այնժամ տրանսֆերի համար վճարել էր 34 միլիոն եվրո: 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP