«Վալենսիան» դարձել է կորոնավիրուսից ամենաշատը տուժող ակումբներից մեկը։

Marca-ն հայտնում է, որ թիմի 10 ֆուտբոլիստների և ակումբի 15 աշխատակիցների թեստերը դրական արդյունք են գրանցել։

Իսպանական ակումբը չի հայտնում կորոնավիրուսով վարակված անձանց անունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել «չղջիկների» 3 ֆուտբոլիստների մոտ վարակը հայտնաբերված լինելու մասին․ նրանք են Գարայը, Մանգալյան և Գայան։

Իսպանիան կորոնավիրուսի տարածման էպիկենտրոններից մեկն է․ երկրում վարակվածների թիվը հատել է 64 հազարը։ 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP