Covid-19 վիրուսը ծանր հարվածներ է հասցնում միջազգային սպորտին, այդ թվում ֆուտբոլին:

Տնտեսական ճգնաժամը չհաղթահարելով՝ Սլովակիայի ամենահայտնի ակումբներից մեկը՝ «Ժիլինան» լուծարվելու որոշում է կայացրել:

«Ժիլինան» հիմնադրվել է 1908 թվականին, եղել է նախկին Չեխոսլովակիայի կրկնակի չեմպիոն, Սլովակիայի անկախությունից հետո 7 անգամ դառել է երկրի չեմպիոն, 2 անգամ՝ գավաթակիր:

Հիշեցնենք, որ «Ժիլինայում» է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Ակումբը ֆուտբոլիստներին հայտնել է, որ նրանք պետք է նոր թիմեր գտնեն:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP