Դորտմունդի «Բորուսիան» International Champions Cup մրցաշարի երկրորդ խաղում հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Հանդիպման 25-րդ րոպեին Վիրջիլ վան Դեյկն առաջ մղեց մերսիսայդցիներին:

 

«Բորուսիան» հաշիվը հավասարեցրեց 66-րդ րոպեին, երբ Քրիստիան Պուլիշիչն անսխալ իրացրեց 11մ հարվածը: Հանդիպման նախավերջին րոպեին նույն Պուլիշիչը երկրորդ գնդակն ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը, իսկ 90+3-րդ րոպեին Յակոբ Բրուն Լարսենը հաշիվը դարձրեց 3:1:

 

Դորտմունդի «Բորուսիան» երկրորդ հաղթանակը տարավ չեմպիոնների մրցաշարում, իսկ ահա «Լիվերպուլն» առաջին պարտությունը կրեց նոր մրցաշրջանում, թեեւ ոչ պաշտոնական խաղում:

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP