International Champions Cup-2018 միջազգային մրցաշարի երկրորդ խաղում Լոնդոնի «Արսենալը» 5:1 խոշոր հաշվով հաղթեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍժ»-ին:

 

Հանդիպումը կայացավ Սինգապուրի Ազգային մարզադաշտում: Անգլիացիների կազմում երկու անգամ աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը, մեկական անգամ՝ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, պաշտպան Ռոբ հոլդինգը և հարձակվող Էդվարդ Նկետիան: Ֆրանսիացիներից միակ պատասխան գոլը 11մ հարվածով խփեց Քրիստոֆեր Նկունկուն:

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին: Նա 63-րդ րոպեին փոխարինվեց, երբ հաշիվը դեռեւս հավասար էր՝ 1:1:

 

«Արսենալը»իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին, «Չելսիի» հետ, իսկ «ՊՍժ»-ն հուլիսի 30-ին նույն մարզադաշտում կխաղա Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP