Անցած գիշեր կայացան International Champions Cup-2018 մրցաշարի հերթական հանդիպումները, որոնցում բավական հետաքրքիր արդյունքներ արձանագրվեցին:

 

Հարիսոնում միմյանց հետ հանդիպեցին պորտուգալական «Բենֆիկան» ու իտալական «Յուվենթուսը»: Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, իսկ 11մ հաշվածաշարում 4:2 հաշվով հաղթեց «Յուվենթուսը»:

 

Ֆրանսիական Նիս քաղաքում հարաբերությունները պարզեցին Լոնդոնի «Չելսին» ու Միլանի «Ինտերը»: Հիմնական ժամանակում թիմերը նույնպես մեկական գոլ փոխանակեցին, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Չելսին»՝ 5:4:

 

Ան Էրբորում կայացած խաղում «Լիվերպուլը» պարզապես ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 4:1: Լիվերպուլցիները երկու գոլերը խփեցին այն բանից հետո, երբ մանչեսթրցիները խախտեցին կանոնները սեփական տուգանայինում եւ պատժվեցին 11մ հարվածով:

 

Մայամիում կայացած խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չնայած սկզբում երկու գոլ բաց թողեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիայից», սակայն հետո երեք գնդակ խփեց եւ կամային հաղթանակ տարավ՝ 3:2: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի Բերնարդու Սիլվան:

 

Օրվա վերջին խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Պասադենայում ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Բարսելոնացիներն առաջին խաղակեսում չնայած երկու գոլ խփեցին, սակայն երկրորդում չկարողացան պահպանել առավելությունը եւ ձեռքից բաց թողեցին մաքուր հաղթանակը: Հիմնական ժամանակում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝2:2, իսկ հետխաղյա 11մ հաշվածաշարում 5:4 հաշվով հաղթեց «Բարսելոնան»:

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP