Եվրոպայի առաջատար ակումբները հերթական հանդիպումներն անցկացրին International Champions Cup մրցաշարի շրջանակում:

 

Ամերիկյան Մայամի քաղաքում հարաբերությունները պարզեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը»: Առաջին խաղակեսում անգլիացիների խփած երկու գնդակին իսպանացիները պատասխանեցին մեկով: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:1 հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Մինեապոլիսում կայացած խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթեց «Միլանին»: Միակ գոլը 47-րդ րոպեին խփեց Ն’Կուդուն:

 

Իսկ ահա Արլինգտոնում հարաբերությունները պարզեցին «Բարսելոնան» ու «Ռոման»: Իտալացի ֆուտբոլիստները 4:2 հաշվով գերկամային հաղթանակ տարան՝ խաղի ընթացքում երկու անգամ զիջելով մրցակցին: Նրանք երեք գոլ խփեցին հանդիպման վերջում, 10 րոպեի ընթացքում:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP